Рубрика: Ուսումնական նյութեր

Ես՝ Սեբաստացիում

Տարիներ առաջ, երբ լսեցի 《Սեբաստացի》 կրթահամալիրի մասին, երկար ժամանակ գիտակցականումս չէր տեղավորվում, թե ինչպե՞ս կարող է լինել մի կառույց, որտեղ համակարգված են թե՛ կրթությունը, և թե՛ մշակույթի գրեթե բոլոր ճյուղերը։

Ու երբ տարիներ առաջ Մ. Մխիթարյանի շնորհիվ առաջին անգամ հայտնվեցի սեբաստացիների միջավայրում, հասկացա, որ այդ կառույցը իրական է։ Ինձ միանգամից գերեց այն, որ բոլոր հնարավոր հարթակները կան թե՛ մանկավարժների, թե՛ աշակերտների կրթվելու, զարգանալու և ներկայանալի լինելու համար։ Ինձ բախտ է վիճակվել մասնակցել կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպված Ս.Հարության տոնին:

Ուսուցիչ-աշակերտ-տնօրեն հավասարությունն ու նախանձելի մտերմությունն առաջինը գրավեց ուշադրությունս, ես էլ միանգամից ընդգրկվեցի իրենց շարքերը)) : Սիրելով, պահպանելով յուրաքանչյուր ծիսական արարողություն՝ չէի կարող բավարարվել միայն մեկ միջոցառումով, հասցրեցի մասնակցել մի շարք այլ միջոցառումների՝ Պ.Պռոշյանի տուն-թանգարանում ծիսական հարսանիքի, երգչախմբի մասնակցությամբ ժամերգությունների, և ամենատպավորիչ, բացառիկ և իմ գործունեության մեջ յուրօրինակ միջոցառման՝ փոքրիկ հրաշամանուկ Աստղիկի ծիսական տարեդարձին։

Մասնակցելով քառօրյա վերապատրաստմանը՝ այդ օրերի ընթացքում կարողացել եմ ավելի ու ավելի շատ ինքնակրթվել ու, անգամ եթե չլինեմ ընտրյալների ցանկի մեջ և չշարունակեմ իմ գործունեությունը կրթահամալիրում, կպահպանեմ այն գիտելիքները ու կապը, որոնք ձեռք եմ բերել ու ամրապնդել եմ այս օրերի ընթացքում։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s