Ամանորի ծես նախագիծ՝ երգեր, ավետիսներ, բարեմաղթանքներ, պարեր
Օր՝ դեկտեմբերի 20
Ժամ՝ 10. 00
Վայր՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5, 6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք
Ծրագիր
- Միասնական երգ-ավետիս՝ Մելքոն, Գասպար
- Բարեմաղթանք
***
Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
- Միասնական երգ՝ Զար զընգը
- Բարեմաղթանք
***
Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:
***
Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:
- Միասնական երգ՝ Տոնածառ ջան
- Բարեմաղթանք
***
Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստվեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:
- Միասնական երգ՝Բասեն բարի
- Բարեմաղթանք
***
Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն-գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:
Միասնական պարեր՝ Թամզարա, Բուլուլ
Նախագծի ամփոփում՝