
Ինչպես բոլոր դասարաններում, մեր խմբում ևս տիրում է ամանորյա հեքիաթային, ջերմ և ուրախ մթնոլորտ։ Այսօր հինգ տարեկանները ջանք ու եռանդ չխնայելով ամանորյա շունչ հաղորդեցին իրենց խմբասենյակին։ Անհամբեր սպասելով ամանորյա իրենց նվերներին՝ հինգ տարեկանները իրենց ցանկությունները նկարեցին և գցեցին նախապես պատրաստված փոքրիկ փոստարկղիկի մեջ՝ հավատալով, որ Կաղանդ պապը մեր խմբասենյակ նույնպես կայցելի և ընթերցելու կտանի մեր ցանկություններով լի փոտարկղիկը։ Մեծ սպասումով կսպասենք, որ Ամանորի գիշերը կկատարվեն մեր նկարազարդված ցանկությունները:
Տեսանյութի հեղինակ՝ Քրիստինա Հովհաննիսյան