Рубрика: Նախագծեր

Ամանորյա ծես

Ամանորի ծես նախագիծ՝ երգեր, ավետիսներ, բարեմաղթանքներ, պարեր

Օր՝ դեկտեմբերի 20

Ժամ՝ 10. 00

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5, 6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Ծրագիր

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

***

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստվեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն-գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Միասնական պարեր՝ Թամզարա, Բուլուլ

Նախագծի ամփոփում՝

Рубрика: Նախագծեր

«Իմացումի հրճվանք»ծրագրի կրտսերների «դեկտեմբերիկ». բնագիտական ստուգատես

Օրը՝ դեկտեմբերի 12

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նախագիծն իր մեջ ներառում է բնագիտական փորձեր և տեղեկատվություն:

Նպատակը՝

Նախագծի շրջանակներում կատարելու ենք մի շարք բնագիտական փորձեր և փորձելու ենք հասկանալ բնության տարբեր երևույթների առաջացման պատճառները։
Արդյունքը՝ բլոգում

Փորձ 1-Ձուն լողալ է սովորում

Փորձ 2 -Բնագիտական փորձ հողով

Արդյո՞ք հողի մեջ օդ կա:

Արդյո՞ք հողը լուծվում է ջրում

Փորձ 3- Մագնիսով փորձ

Սկուտեղի վրա դրված են զանազան իրեր: Կարող եք մագնիսի օգնությամբ որոշել թե իրերից որոնք են մետաղից:

Փորձ 4

Նախագիծը կդառնա նաև ընտանեկան, ծնողի օգնությամբ համացանցից կգտնեն հետաքրքիր բնագիտական փորձեր, կիրականացնեն, տեսանյութը կհրապարակվի դասարանական բլոգում։

Նախագծի ամփոփում

Рубрика: Ուսումնական նյութեր

Դեպի Ամանոր

Այսօր հինգ տարեկանները պատրաստեցին ամանորյա տոնական օրացույց, քանի որ անհամբեր սպասում ենք տոնի մոտալուտին: Ամեն օրվա ավարտին հաշվում ենք՝ քանի օր մնաց մեր ամանորյա նվերները ստանալուն: Տեսանյութի հեղինակ՝ Քրիստինա Հովհաննիսյան https://youtu.be/34K2iY0Spy0