Մասնասնակիցներ՝ 5 տարեկաններ
Իրականացման տևողությունը՝ փետրվար 1-29
Նպատակ՝
• Մոռացված ավանդույթների վերհանում
• Ազգային մշակույթի յուրացում
• Ծանոթացում ծիսական կերպարներին և տարրերին
• Ծեսի ուսումնասիրում և յուրացում
• Ծիսական երգերի և պարերգերի յուրացում
• Ծիսական խաղերի յուրացում
Միջավայրը՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Անհրաժեշտ գործիքները՝
Ալյուր, բազուկ, կժեր, գաթա, տարազային կտորներ ( տիկնիկներ պատրաստելու համար), խաչաձև փայտ, բամբակ։
Կիրառվող մեթոդներ՝
• Ծեսի մասին պատմող ֆիլմի դիտում, ծանոթացում
• Ծիսական կատակ երգերի, պարերի ուսուցում
• Հ․ Թումանյանի «Բարեկենդանը» մուլտֆիլմի դիտում
Համագործակցություն՝ Երգի-պարի դասավանդողներ
Ուսումնական գրականություն և ռեսուրսներ՝
• Հ․ Խառատյան Բարեկենդան
• Հ․Թումանյան «Բարեկենդանը»
Բարեկենդանին կատարվող երգ-պարերգեր՝
- Իշու դնչիկ
- Տմբլիկի Պապուկ
- Գացեք տեսեք
- Պասկ Պսակ
- Այլի հո
- Թամզարա
- Վերվերի
- Սոխ ու սխտոր
Ծիսական խաղ՝
- Լաղտախաղեր
- Թոլոլանգի
Նախագծի իրականացման ընթացքը՝
Կծանոթանանք Բարեկենդան տոնին, տոնի ծիսական տարրերին: Կսովորենք ծիսական երգերը, պարերն ու խաղերը, այդ ամենը կհամեմնք ծիսական բեմականացումով, Բուն բարեկենդան ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում կպատրաստենք ծիսական տինկնիները՝ ուտիս տատիկ, ակլատիզ։
Արդյունք՝ Ծեսի վերաբերյալ պատկերացում, պարերգեր , ծիսական խաղերի կատարում
Արդյունքի հրապարակում՝ Տեսաֆիլմի, ֆոտոշարի հրապարակում բլոգում և ենթակայքում։