Рубрика: Նախագծեր

«Հունվարիկ», դդմային թխվածքաբլիթներ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Իրականացման օրը՝ 16․01․2020

Նպատակ՝

• Խոհանոցային հմտությունների ձեռքբերում

• Դդմային թխվածքաբլիթի բաղադրատոմսի հորինում

• Կրթահամալիրի դդմածեսի ուսումնական գործընթացում ներառվել

Խնդիրներ՝ բանավոր խոսքի, խոհանոցային հմտությունների, կարողությունների բանավոր հաշվելու զարգացում

Միջավայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ

Անհրաժեշտ պարագաներ ՝

• Դդում

• Շաքարավազ

• Ալյուր

• Մածուն

• Հավկիթ

• Բուսայուղ

Ընթացքը՝ սովորողները նախապես կծանոթանան դդմի օգտակար հատկանիշների, բուժիչ հատկությունների, կիրառության տարբերակների մասին, ապա յուրաքանչյուրը կառաջարկի իր տատիկի կամ մայրիկի դդմային քաղցրավենիքի բաղադրատոմսը, միասին կընտրենք առավել հեշտ տարբերակը և կպատրաստենք։ Մասնակիցները կհաշվեն օգտագործվող պարագաները, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, մածունը կպատրաստենք թխվածքաբլիթների խմորը և ջեռոցում կթխենք։

Արդյունքը՝երեխաները, ծանոթանալով դդմի օգտակար հատկությունների մասին, հաճախ կօգտագործեն իրենց սննդակարգում, ներառվածություն կրթահամալիրի դդմածեսի ուսումնական գործընթացին, չափաբաժիների տարբերում։

Արդյունքի հրապարակում՝ տեսաֆիլմի, ֆոտոշարի հրապարակում բլոգում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s