Рубрика: Ուսումնական նյութեր

Այց ջերմոց-լաբորատորիա

Այսօր իրականացրեցինք այցելություն դեպի քոլեջ, որտեղ ծանոթացանք ջերմոց-լաբորատորիային, բույսերին: Մեզ ջերմ ընդունելության արժանացրեց տիկին Շողիկը: Տիկին Շողիկը մեծ համբերատարությամբ և սիրով սովորողներին ներկայացրեց այնտեղ գտնվող բոլոր բույսերը: Հնարավորություն ունեցանք ծանոթանալու նաև այնտեղի կենդանիների՝ դանդաղաշարժ կրիայի, ծովախոզուկների հետ: Վերջում տիկին Շողիկը մեզ նվիրեց կտրոններ, որոնք միասին ընտրեցինք, հաշվեցինք: Կտրոնները մենք մեր խմբասենյակում մեծ հոգատարությամբ և սիրով կխնամենք և կտնկենք: