Рубрика: Նախագծեր, Ուսումնական նյութեր, Ամսիկներ

Տիկնիկագործություն՝ Ուտիս

Շուտով Բարեկենդան է, էլ ի՞նչ Բարեկենդան՝ առանց Ուտիս տատի։  Այսօրվա մեր «Փետրվարիկ» ստուգատեսը Բարեկենդանի նախատոնակն էր։  Բարեկենդանյան երգերի ուրախ տրամադրությամբ պատրաստեցինք  Ուտիս տատին։ Շնորհակալություն ընկեր Տաթևին և ընկեր Հասմիկին։

Рубрика: Նախագծեր, Ուսումնական նյութեր

Ծնողական սեմինար

Մասնակիցներ՝  6 տարեկան սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ 20․02.2020, ժամը 13։00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Տևողությունը՝ 2 ժամ

Ծրագրում՝

Կրթահամալիրի գլխավոր կայք` https://mskh.am/

Դասարանական բլոգ՝

Հյուսիսային դպրոց- պարտեզի կայք՝ https://artschool.mskh.am/

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ուսումնառության պայմանագիր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ուսումնական երրորդ շրջան /փետրվար-մայիս/

Սովորողների անհատական էլեկտրոնային հասցեների փոխանոցում, Outlook համակարգի ներկայացում, պարզաբանումներ:

 

Рубрика: Ճամփորդություններ

Տիկնիկայինի հանդիսատես+Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝  6 տարեկան սովորողներ, 1-ին դասարանի սովորողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոն

Տևողությունը՝ 1 ժամ

Ծրագրում՝

  • Ուրախ երթուղային Թումանյանի հետ (երթուղայինում կարդում ենք Թումանյան)
  • Կարդում ենք Թումանյան-ֆլեշմոբ տիկնիկային թատրոնի մեծ սրահում
  •  Ներկայացման դիտում՝ Թումանյանական հեքիաթներ

Ընթացքը՝

Դպրոց-տիկնիկային թատրոն ճանապարհն անցնում ենք սեպտեմբերից մինչ օրս սովորած թումանյանական ստեղծագործությունները բերանացի ասելով, երգելով: Տիկնիկային թատրոնի մեծ սրահում 5-6 տարեկանները  «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում արտասանում են  «Էս էն է…», «Իրիկուն», «Աքաղաղն ու կտուրը», «Շունը», «Փիսոն»  ստեղծագործությունները:

Արդյունքում՝

Օրվա գործունեությունն ամփոփող տեսաֆիլմերը, ռադիոնյութերը, ֆոտոշարերը կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցում:

Նախագծի խորհրդատու՝ Մանուշակ Աբրահամյան

Պատասախանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինա Հովհաննիսյան

Նախագծի ամփափում

 

 

Рубрика: Նախագծեր, Ուսումնական նյութեր

Մեր Թումանյան պապիկը

Այսօր մեր օրը թումանյանական էր, վաղ առավոտից հնչում էին Թումանյանական ստեղծագործություններ, միմյանց գրքեր էինք նվիրում, մեծ ոգևորությամբ էինք շնորհավորում Թումանյան պապիկի տարեդարձը, մեր ավագ ընկերները՝ 3.2 դասարանի սովորողները, մեզ համար տիկնիկային ներկայացում ցույց տվեցին, ուրախ և հաճելի անակնկալներով լի օր էր։

Տեսանյութի հեղինակ՝ Մարինե Մխիթարյան։

Рубрика: Ուսումնական նյութեր, Ամսիկներ

Փետրվարիկ․ տիկնիկագործություն՝ Ակլատիզ, Ուտիս

Օրը՝  Փետրվարի 20

ժամը՝  11:00-12:00

Անցկացման վայրերը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ

Նպատակ՝  Սովորողները կծանոթանան հայկական ծիսական տիկնիկներին (Ուտիս տատ,Պաս պապ, Ակլատիզ), ժողովրդական ավանդույթներին։

Աշխատանքի ընթացքում՝ կպատրաստենք ծիսական տիկնիկներ տարբեր տեխնիկաներով՝  թելեր, փայտյա գդալներ, կտորներ։ Կծանոթանանք տիկնիկների գործունեությանը, կարևորությանը կատարվող ծեսին։

Արդյունքում՝

Պատրաստված տիկնիկները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների ժամանակ։

Անհրաժեշտ նյութեր՝
Կտորներ (տարբեր տեսակի, գույնի), թելեր, սոսինձ, փայտյա գդալներ:
 Համագործակցություն՝  Տաթև Աթոյանի հետ։
Արդյունքի հրապարակում՝ Տեսաֆիլմի, ֆոտոշարի հրապարակում բլոգում  և ենթակայքում։
Նախագծի ամփոփում
Рубрика: Ուսումնական նյութեր, Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ՝17.02-21.02

Փետրվարի 17, երկուշաբթի

09.00-09.15՝ Առավոտյան  ընդհանուր պարապմունք

9։20-10։00- Ուրախ մաթեմատիկա

10։00-10։30- Լեզվագործունեություն

10։30-11։00- Նախաճաշ

11։00- 11։30- Հեծանվավարություն

12։00-12։30- Ուրախ անգլերեն Читать далее «Աշխատանքային նախագիծ՝17.02-21.02»