Դովլաթ, սարն ես, ձորն ես,
Ո՞ր թփի տակ ես։
Արի տեսնենք ու՞մ բաժինն ես ։
Օրը՝ 18․03․2020
Վայրը՝ տանը
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ, տատիկներ, մայրիկներ
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։ Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։
Նպատակ՝
- ուսումնասիրել ազգային խոհանոցը
- ձեռք բերել խոհարարական հմտություններ
- ծիսական ուտեստների ճանաչում
- խոհանոցում աշխատելու կարողությունների ձեռքբերում
Ընթացքը՝ Սովորողը տատիկի կամ մայրիկի հետ պատրաստում է ծիսական գաթան, յուրաքանչյուրը ներկայացնում է իր բաղադրատոմսը և խորհուրդը։ Միջինքի գաթան պատրաստելուց հետո տատիկը կամ մայրիկը կատարում է Միջինքի կտրելու արարողությունը։Տեսանկարել արարողությունը և ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին՝ rozikyan@mskh.am
Ամփոփումն՝ այստեսղ
Այլ սովորողների մասնակցություն
Նախագծի ամփոփում՝ բլոգում, ենթակայքում։