Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում․ նախագծեր, Ամսիկներ

«Ապրիլիկ»․ տառաթխիկ, տառածեփիկ

Այսօր մեր «Ապրիլիկ»-ի վերջին ստուգատեսն էր։ Ամփոփելով ամիսը՝ ցույց ենք տալիս մեր խոհարարական հմտությունները, խմորից ծեփում ենք տառեր և կազմում բառեր։

Ավագյան Էրիկ

Գագիկ Խաչատրյան

Էմանուել Շահբազյան

Քոչինյան Ֆելիքս

Բարսեղյան Անի

Ֆելիքս Հակոբյան

Рубрика: Ամսիկներ

«Ապրիլիկ»

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Մասնակիցներ`

Հյուսիասյին դպրոցի հինգ-վեց տարեկաններ, Լիանա Ռոզիկյան

Ծրագրում՝

1-ին շաբաթ՝ «Ապրիլիկ» զատկական երգերն ընտանիքում

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ

2-րդ շաբաթ՝ «Ապրիլիկ»․ Ես պատրաստող՝ մայրիկը խորհրդատու

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ

3-րդ շաբաթ՝ «Ապրիլիկ» ես մեդիագրագետ եմ

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ

4-րդ շաբաթ՝ «Ապրիլիկ»․ մարզական ստուգատես

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ

5-րդ շաբաթ՝ «Ապրիլիկ»․ տառաթխիկ, տառածեփիկ

Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

Հարթակում ծնողն է

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկան սովորողներ, ծնողներ՝

Մելանյա Թոմաս (մանկավարժ)- Մաթեմատիկա + օրիգամի,  

Հանդիպումը՝ Teams հարթակում մայիսի 6-ին՝ ժամը 11։00:

Մարիամ Բալյան (հաշվապահ)- «գուշակենք միասին»

Հանդիպումը՝ Teams հարթակում մայիսի 7-ին՝ ժամը 14։00։

Լուսինե Բարսեղյան- «Կենդանիներ»

Հանդիպումը՝ Teams հարթակում մայիսի 18-ին՝ ժամը 14։00։

Նախագծի նպատակ՝ նոր մասնագիտությունների բացահայտում և հմտությունների զարգացում:

Բովանդակություն՝ Ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողները կունենան առցանց տեսադաս, որի ընթացքում կներկայանան իրենց մասնագիտական հմտություններով, կպատասխանեն սովորողներին հետաքրքրող հարցերին, կախված մասնագիտությունից կունենան նաև առցանց վարպետության դասեր:

Рубрика: Ընթերցարան

Դ.Բիսեթի հեքիաթներից

 Աձրևը

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար այս ու այն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:

— Վտվտի՛կ, չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք, – ասում էԿտկտիկը:
— Իջնե՛նք, թե չէ՛ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
__ է՜, արի գնանք այստեղից, — հուսահատվում է Կտկտիկը: Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է:

Բոլորը   գոհ էին: Ամեն օր արևը շողում էր,  շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ  ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թառամում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք  հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
— Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
— Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
— Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ են` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը: 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ,ՆԵՐԵՑԵՔՆ ՈՒ ԽՆԴՐԵՄԸ

Մի օր Խնդրեմն ու Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկն սկսեց դժգոհել իր բախտից:
– Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
-Ներեցեք, որտե±ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք,  նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :
– Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա ° շնորհակալություն , ասա՛ շնորհակալություն…
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
– Ես էլ եմ նույն վիճակում,- հոգոց է հանում Խնդրեմը,- ավտոբուսում, փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց բոլորովին ուժերս հատել են:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
– Վա՜յ, ների՛ր ինձ:
-Հիմա էլ՝ դու °,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
– Ների °ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
– Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանաք, կխաղանք և՝ ոչ մի աշխատանք: Թող մեկ շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան: Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին, որ իրենց ներեն, ասում էին` ՙներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին քաղաքավարի լինել, ասում էին՝ խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով  հանգստանալու:

ՓԻԼԻՍՈՓԱ ԲԼՈՃԸ և ՄՅՈՒՍՆԵՐԸ
Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող է գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմարն է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարողանում ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին, ժամացույցին և մտածեց. «Ինչ մեղք են, էս ինչքա՜ն սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին ու ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը ճոճելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ քո կարծիքով ո՞վ է ամենագեղեցիկը,- հարցրեցին բոլորը քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:

ՄՈՌԱՑՎԱԾ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Կար չկար՝ աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր Ուիփսնեյդյան կենդանաբանական այգում իր կնոջ ու ձագի հետ, որի անունը Յալմար էր։

Փիղ֊հայրիկը շատ մեծ էր։ Փիղ֊մայրիկն էլ էր մեծ։ Եվ նույնիսկ Յալմարին ոչ ոք չէր կարող ասել, թե փոքր է։ Փղերը փոքրիկ չեն լինում։ Մի գեղեցիկ օր էլ Փիղ֊մայրիկը եւ Փիղ֊ձագուկը տեսան, որ Փիղ֊հայրիկը կանգնած է գլխի վրա։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Փիղ֊մայրիկը։

— Ուզում եմ մի բան հիշել,— պատասխանեց Փիղ֊հայրիկը։

— Ի՞նչ ես ուզում հիշել։

— Եթե իմանայի,— պատասխանեց Փիղ֊հայրիկը, այսպես չէի տանջվի։ Ճի՞շտ է, թանկագինս։

— Յալմար,— ասաց Փիղ֊մայրիկը։— Շուտ վազիր ու գտիր այն, ինչ մոռացել է հայրիկը։

Ու Յալմարը վազեց նախ ճանապարհով, հետո բարձրացավ բամբուկների պուրակի մոտի բլրակը ու նստեց մի քիչ շունչ առնելու եւ նայելու համար, թե ինչպես են ամպերը երկնքում բռնոցի խաղում։

Հանկարծ նրա ականջով ընկավ ինչ֊որ մեկի լացի ձայնը։ Լալիս էին շատ մոտիկ մի տեղ, թեեւ Յալմարը չէր տեսնում, թե ով է։

Ուստի նա ասաց․

— Մի լա… Ուզո՞ւմ ես, օգնեմ քեզ։

Լացը դադարեց։

— Դու ո՞վ ես,— հարցրեց Յալմարը։

— Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։

— Վա՛յ,— ասաց Յալմարը։— Ա՜յ քեզ բան։ Իսկ տոնական տորթ ունե՞ս։

— Իհարկե։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա վեց հատ մոմ կա։ Ուրեմն, այսօր լրանում է ինչ֊որ մեկի վեց տարին։

«Ինչ լավ է, երբ վեց տարեկան ես,— մտածեց Յալմարը։— Շատ լավ է։ Գրեթե այնքան լավ, որքան՝ յոթը։ Հինգ տարին էլ վատ չէ, այսինքն՝ չորսն էլ՝ ոչինչ։ Բայց եթե ութ տարեկան ես… երբ ութ տարեկան ես, ուրեմն, արդեն կիսով չափ մեծահասակ ես։ Բայց, թերեւս, ամենից լավն այն է, երբ վեց տարեկան ես»։

— Ափսո՜ս, շա՛տ ափսոս,— ասաց նա։— Բայց քեզ օգնել չեմ կարող։ Ես ուղղակի չգիտեմ, թե ով է մոռացել իր ծննդյան օրը։

Ու Յալմարը տուն շտապեց։ Երբ ներս մտավ, Փիղ֊հայրիկը արդեն ոչ թե գլխի վրա էր կանգնած, այլ սեղանի մոտ նստած՝ ճաշում էր։

— Հիշեցի,— ասաց Փիղ֊հայրիկը։— Ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր լինելու, կամ վաղը, կամ այսօր։ Այդպես էլ գիտեի։

— Ի՞նչը այսօր,— հարցրեց Յալմարը։

— Որ այսօր քո ծննդյան օրն է,— ասաց Փիղ֊մայրիկը, մտնելով սենյակ։— Այսօր դու լրացրիր քո վեց տարին։

Յալմարը շատ հուզվեց ու ետ վազեց դեպի բամբուկների պուրակի մոտ գտնվող բլրակը։

— Լսիր,— գոչեց նա։— Պարզվում է, որ դու Ի Մ ծննդյան օրն ես։ Այսօր լրանում է իմ վեց տարին։

— Հու֊ռա,— գոչեց մոռացված ծննդյան օրը։— Հուռա, հուռա, հուռա։

Երեկոյան թեյելիս, Յալմարը մի տոնական տորթ ստացավ՝ վրան էլ վեց մոմ։ Նա կնճիթը ձգեց ու միանգամից փչեց֊մարեց բոլոր մոմերը։

«Ինչ լա՜վ է,— մտածեց նա։— Շատ լավ է, երբ վեց տարեկան ես»։

ԱՇԽԱՐՀԸ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ

Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նոյնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ․ շրջված երազ…

Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։

— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։

Մռռանը զարմացավ․ «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։

Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից, առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։

«Այսպիսի կյանք չի լինի․ ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,— մտածեց կատուն։

Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։

Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց․ «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։

Եվ Մռռանը նետվեց Հաճի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։

«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ տեսել»։

Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։

Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան․ «Նո֊ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։

Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին․

— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։

— Ի֊ի֊ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։

Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց արեւը։

«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արեւը»։

— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։

— Չեմ հեռանա,— ասաց արեւը։— Այս աշխարհը շուռ է եկել, եւ ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։

«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արեւը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետեւից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչեւ նրանք դարձյալ թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն եւ խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու եւ վրայից էլ կաթ խմելու համար։

Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։

— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։

ԱՐՔԱՅԱԶՆ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՔՐԻԿ ՊԻՆԳՎԻՆԸ

Արքայական պինգվինների ընտանիքին պատկանող փոքրիկ պինգվինը, որի անունը Արքայազն էր, ձվի մեջ նստած, մտածում էր, թե ինչպես օր առաջ լույս աշխարհ դուրս գա։ Նա շատ էր ձանձրացել ձվի մեջ նստելուց եւ շատ էր ուզում դուրս գալ ու խաղալ մյուս պինգվինների հետ։

Նա կտուցով, եւ ապա ոտքով ուժեղ հարվածեց ձվի կեղեւին։ Հետո որքան ուժ ուներ սկսեց թմբկահարել, եւ կեղեւը՝ թըխկ, կոտրվեց։

Օֆ, վերջապես նա ծնվեց։

Պինգվին-մայրիկը նայեց նրան եւ չհավատաց աչքերին։ «Զարմանալի է, ― մտածեց մայրիկը։ ― Ինչո՞ւ է իմ փոքրիկը շագանակագույն։ Բոլոր արքայական պինգվինների մեջքին սեւ փետուրներ են լինում, իսկ փորին՝ ճերմակ։ Բայց եթե այս շագանակագույն ներկը լվանք, փոքրիկս է՞լ դռանա սեւ եւ ճերմակ»։

Եվ պինգվին-մայրիկը փորձեց կտուցով քերել Արքայազնի շագանակագույն ներկը, բայց իզուր։ Արքայազնը շագանակագույն էր, շագանակագույն էլ մնաց։

― Ճարը գտա, ― ասաց պինգվին-մայրիկը եւ պահարանից հանեց մեղրով լի ամանը։

Նա Արքայազնի վրա մեղր քսեց եւ ձայն տվեց Փնթփնթան անունով սպիտակ արջին, որպեսզի արջը լզի մեղրը եւ մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը։ Փնթփնթանը մեծ հաճույքով սկսեց ամեն կողմից լիզել Արքայազնին։

― Վայ, խուտուտ է գալիս, ― ծիծաղեց Արքայազնը։

Բայց արջը՝ առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց լիզել մեղրը։ Իսկ երբ լիզեց-վերջացրեց, պինգվին-մայրիկը տեսավ, որ Արքայազնը ինչպես կար, այնպես էլ մնացել էր՝ շագանակագույն։

Փնթփնթանը խորհուրդ տվեց․

― Թող Արքայազնը բարձրանա ձնե բլրակի վրա ու ցած գլորվի։ Գուցե ձյունը կմաքրի այդ շագանակագույն ներկը։

Արքայազնը բարձրացավ բլրակի գագաթն ու գլորվեց ցած։ Գլորվեց, թափ տվեց մարմինը, բայց պարզվեց, որ առաջվա պես շագանակագույն է։

― Գնանք բվեճից խորհուրդ հարցնենք, ― որոշեց պինգվին-մայրիկը։ ― Նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է։

Եւ բուն պինգվին-մայրիկին ասաց․

― Ինչ ծիծաղելի ես, պինգվին-մայրիկ։ Մի՞թե չգիտես, որ պինգվինները ծնվում են շագանակագույն փետուրներով ու երբ մի քիչ մեծանում են, նոր միայն նրանց մեջքը դառնում է սեւ, իսկ փորը՝ ճերմակ։

― Ա՜հ, իհարկե, ― գոչեց պինգվին-մայրիկը։ ― Ես բոլորովին մոռացել էի։

Ու այդպես էլ եղավ, ինչպես ասել էր բուն։

Երբ Արքայազնը մեծացավ, նրա մեջքին աճեցին սեւ փետուրներ, իսկ փորին՝ ճերմակ, ինչպես լինում են բոլոր արքայական պինգվիններինը։

ՊԱՀՄՏՈՑԻ

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետեւում, մերթ ծխնելույզների ետեւում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչեւ Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետեւում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արեւը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արեւի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետեւում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվեցը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արեւն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արեւն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արեւի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետեւից, վազում էին նույնիսկ կովերի ետեւից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ եւ նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արեւը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արեւը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչեւ տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արեւն անցավ թուխպի ետեւը եւ հաշվեց մինչեւ տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետեւում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արեւը։

Եվ Արեւը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետեւ Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլեւս դուրս չեմ գա։

Ու այլեւս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ֊մութ է։

ՓՈՔՐԻԿ ՏՂԱՆ, ՈՐԸ ՄՌՆՉՈՒՄ Է ՎԱԳՐԵՐԻ ՎՐԱ

Հնդկաստանում Սադի անունով մի փոքրիկ տղա էր ապրում։ Նա սիրում էր մռնչալ վագրերի վրա։

— Զգույշ եղիր,— ասում էր նրան մայրիկը։— Վագրերը չեն սիրում, երբ իրենց վրա մռնչում են։

Բայց Սադին մորը ականջ չդրեց ու մի անգամ, երբ մայրիկը խանութ էր գնացել, վազեց վագր գտնելու, որպեսզի վրան մռնչա։

Շատ հեռուները գնալու հարկ չեղավ։ Վագրը ծառի տակ կանգնած, ինքն էր սպասում Սադիին։

Հենց որ Սադին մոտեցավ, վագրը ցատկեց ու մռնչաց․

— Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…

Սադին որպես պատասխան, ինքն էլ մռնչաց․

— Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…

Վագրը վիրավորվեց։

«Նա ինձ ո՞ւմ տեղն է դրել,— մտածեց նա։— Կատվի՞։ Նապաստակի՞։ Ինոտի… Չէ, ոչ թե ինոտ, այլ՝ ենոտի՞»։

Հաջորդ օրը, հենց որ ճանապարհի վրա տեսավ Սադիին, դուրս ցատկեց ծառի ետեւից ու մռնչաց ավելի բարձր։

— Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…

— Բարեւ, վագր, —ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսին։

Վագրը չէր հանդուրժում, երբ ուսին թփթփացնում էին, եւ փախավ հեռու։ Նա պոչով մտրակում էր գետինը, սրում էր ճանկերը եւ վարժվում էր մռնչալ ավելի ահարկու։

— Չէ՞ որ ես վագր եմ․— ասում էր նա։— Վ Ա Գ Ր, Վ Ա Գ Ր֊Ր Ր֊Ռ Ռ Ռ Ռ Ռ Ռ…

Հետո գնաց լճակ՝ ջուր խմելու։ Խմելիս, ջրի մեջ տեսավ իր արտացոլումը։ Նրան էր նայում դեղին ու սեւ շերտերով, երկար պոչով մի գեղեցիկ, գեղեցիկ վագր։ Նա դարձյալ մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ իրենից վախեցած, վազեց֊փախավ։ Վազեց, այնքան վազեց, մինչեւ որ հոգնեց։

«Այդ ումի՞ց էի փախչում,— մտածեց նա։— Չէ՞ որ ջրի միջինը հենց ես էի։ Ահ, այդ փոքրիկ տղան վերջնականապես շփոթեցրել է ինձ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ է նա մռնչում վագրերի վրա»։

Հետեւյան օրը, երբ Սադին անցնում էր մոտով, վագրը խոսքի բռնեց նրան։

— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա,— հարցրեց նա։

— Որովհետեւ նրանցից վախենում եմ,— ասաց Սադին։— Իսկ երբ վրաները մռնչում եմ, կարծես հակառակն է լինում, հասկանո՞ւմ ես։

— Հասկանում եմ,— պատասխանեց վագրը։

— Չէ՞ որ վագրերը աշխարհում ամենասարսափելի գազաններն են,— շարունակեց Սադին։— Միայն շատ քչերն են, որ չեն վախենում մռնչալ նրանց վրա։

Վագրը իրեն շոյված զգաց։

— Առյուծների՞ց էլ սարսափելի են։

— Իհարկե,— պատասխանեց Սադին։

— Արջերի՞ց էլ։

— Համեմատել նույնիսկ չի կարելի։

Վագրը գոհունակությամբ մռլտաց։ Փոքրիկ տղան արդեն նրան դուր էր գալիս։

— Իսկ դու շատ լավ տղա ես,— ասաց նա եւ լիզեց Սադիին։

ՓՈՔՐԻԿ ՎԱԳՐ ԲԻՆՔԻԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՇԵՐՏԵՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԷԻՆ

Մի անգամ վագր֊մայրիկը որոշեց քաղցր կարկանդակ թխել։ Նա այնպիսի ջանասիրությամբ էր շաղում խմորը, որ ալյուրն ու շաքարափոշին բռնել էին ամբողջ խոհանոցը։

Հենց այդ պահին էլ ծնվեց փոքրիկ Բինքին։ Վագր֊մայրիկը նայեց փոքրիկին ու զարմացավ․

— Իսկ ո՞ւր են կորել խո շերտերը։ Ինչ արած… Թեկուզ առանց շերտերի էլ, միեւնույն է, մենք կսիրենք քեզ։

Բայց Բինքին գիտեր, որ վագրերը պետք է շերտավոր լինեն։ Եվ նա, առանց ժամանակ կորցնելու, վազեց իր շերտերը որոնելու։

Սկզբում նա հանդիպեց մի սերժանտի։ Սերժանտի թեւքին երեք շերտ կար։

— Խնդրում եմ, այդ շերտերից մեկն ինձ տուր,— աղերսեց Բինքին։

— Զգաստ կանգնիր, երբ զինվորականի հետ ես խոսում,— փոքրիկ վագրի վրա բղավեց սերժանտը։— Ես ավելորդ շերտեր չունեմ, որ քեզ տամ։

Բինքին շարունակեց ճանապարհը եւ մի թուջե ցանկապատ տեսավ։ Մի մարդ ներկում էր այդ ցանկապատը։ Բինքին այնքան սպասեց, մինչեւ նա ավարտեց գործը։ Ու երբ մարդը հեռացավ, Բինքին նախ մի կողով, հետո մյուսով հպվեց ցանկապատին։ Ներկը քսվեց նրա մորթին, եւ փոքրիկ վագրը դարձավ շերտավոր։

Բինքին վազելով տուն եկավ, որպեսզի մայրիկին ցույց տա իր շերտերը։ Բայց շատ շոգ էր, արեւը սաստիկ կիզում էր, եւ ներկն սկսեց հալվել ու ծորալ, այնպես որ քիչ անց Բինքիի վրա դարձյալ ոչ մի շերտ չմնաց։

Այդ պահին էլ նա հանդիպեց զեբրին։ Բինքին զարմանքից քարացավ․ ինչքա՜ն շատ շերտեր կան զեբրի մեջքին։

Եվ դա շատ անարդար բան էր։

Բինքին նստեց ու սկսեց աղիոզորմ լաց լինել։

— Ինչո՞ւ ես լալիս, փոքրիկ,— հարցրեց նրան զեբրը։

— Ի՜֊ի՜֊ինչո՞ւ ես շերտավոր չեմ,— բողոքեց Բինքին։

— Խե՜ղճ փոքրիկ,— ասաց զեբրը եւ քնքշորեն լիզեց Բինքիին։— Իսկ դու լավ համ ունես, շատ հաճելի համ։— Եվ նա նորից լիզեց։— Քաղցր կարկանդակի համ է…

Նա շարունակեց լիզել Բինքիին, եւ հանկարծ փոքրիկ վագրի մեջքին մեկը մյուսի ետեւից հայտնվեցին մուգ շերտերը։

Նա տուն վազեց ու ձայն տվեց մորը․

— Մայրի՜կ… Տե՜ս, ես էլ եմ շերտավոր։

— Իսկապես,— ուրախացավ վագր֊մայրիկը։— Ո՜ւմ մտքով կանցներ… Երեւի շաքարափոշին ու ալյուրն են ծածկել քո շերտերը, երբ ես քաղցր կարկանդակ էի թխում։

Վագր֊մայրիկը շատ գոհ էր եւ զեբրին թեյի հրավիրեց։
Թեյելիս զեբրը մի խուրձ խոտ կերավ, իսկ Բինքին՝ մի կտոր քաղցր կարկանդակ։

Այդ օրից ի վեր նրանք հաճախ էին միասին զբոսնում եւ մռնչում իրար վրա։

ԵՐԿՈՒ ԱԼԻՔ

Ծովում երկու ալիքներ էին ապրում, մեկը՝  մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` Փոքր:
Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:
Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափի մոտերքում: Փոքրը լողափին տեսավ մի տղայի, որի ձեռքին պաղպաղակ կար:
— Ես ել եմ պաղպաղակ ուզում, — ասաց նա:
— Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:
Փոքրը, պաղպաղակը ուտելուց հետո, հարցրեց.
— Իսկ հիմա ի՞նչ  ենք անելու:
— Նայի՛ր այս քառաժայռերին և կտեսնես:
Մեծ ալիքը փքվեց, դարձավ քառաժայռից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո նա թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:
—Օգնեցե˜ք, — գոչեց նա:
Այդ պահին անցնում էր Միրանդա բադը: Նա կանգնեց և հարցրեց:
— Ի՞նչ է պատահել:
— Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ;
— Ո՛չ: Ես քեզ չեմ օգնի, – ասաց Միրանդան: — Դու բոլորին վատություն ես անում:
Հանկարծ Միրանդան լսեց, որ մեկը քարաժայռերի մյուս կողմում լալիս է:
Շրջվեց ու տեսավ` Փոքր ալիքն է:

Աղբյուրը՝Գրապահարան

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

6 տարեկան մեդիագրագետները

Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկան սովորողները յուրաքանչյուր շաբաթ ներկայացնում են իրենց մեդիահմտությունները։ Գերազանց տիրապետելով աշխատանքային գործիքներին՝ այսօր էլ նկարեցինք խխունջ խանումին և մուտքագրեցինք ընկեր կենդանիների անունները։

thumbnail_ԽԽՈՒՆՋ

 

 

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում․ նախագծեր

«Ես կարողանում» եմ լսել և նկարել

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկան սովորողները տունը վերածել էին բաց արվեստանոցի։ Միաժամանակ և՛ լսում էին, և՛ նկարում։ Տեսեք ինչ գունեղ նկարներ ենք ստացել արդյունքում։

Հակոբյանների ընտանիք

Խաչատրյան Գագիկ

Բարսեղյան Անի

Քոչինյան Ֆելիքս

Էմանուել Շահբազյան

Սոնա Սարգսյան

Ավագյան Էրիկ

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում․ նախագծեր, Ամսիկներ

«Ապրիլիկ»․ տառաթխիկ, տառածեփիկ

Իրականացման օրը՝  30․04

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկան սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակ՝
  • խոհանոցային հմտությունների ձեռքբերում
  • խմորից կամ պլաստիլինց ծեփել մինչ այսօր սովորած տառերը և կազմել բառեր
  • երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
  • երեխայի ակտիվ գործունեությամբ նոր տեղեկատվության ձեռքբերում

Խնդիրներ՝ բանավոր խոսքի, խոհանոցային հմտությունների, սովորածը ներկայացնելու կարողությունների ձեռքբերում, բառապաշարի (նոր բառեր ) հարստացում

Ընթացքը՝ սովորողները  ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ կպատրաստեն խմոր, խմորից կծեփեն  մինչ այսօր սովորած տառերը  որոնցով էլ թխվելուց հետո կկազմեն տարբեր բառեր։ Մասնակիցները կհաշվեն օգտագործվող պարագաները, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, մածունը և այլ պարագաները։

Սովորողները կարող են ընտրել նաև այս տարբերակը՝

10-15 րոպե ալյուրով այլընտրանքային նկարչություն ենք անումհետո անհրաժեշտ
բաղադրամասերը չափում ենքլցնում թասիկի մեջ և պինդ խմոր հունցումԽմորը
բաժանում ենք փոքր գնդերիԵրեխաների ձեռքերը ձեթոտում ենք, ձեռքի ափի մեջ իր նախընտրած գունաներկից կաթեցնում և խմորի գնդիկներից մեկը
տալիսորպեսզի լավ տրորելով խմորը գունավորիԵրբ գունավոր գնդիկները պատրաստ  լինեն, առաջարկում ենք ծեփել մեր սովորած տառերը և կազմել գունավոր բառեր: Անհրաժեշտ նյութեր`  ալյուրաղջուրգունաներկձեթ։

Նախագիծը կամփոփվի՝ բլոգում, ենթակայքում։

Նախագծի ամփոփումն՝ այստեղ։

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

6 տարեկանների ստուգատես «Ես կարողանում եմ»

Հյուսիսային  դպրոցի 5-6 տարեկանների խմբում ունենք 27 սովորող

Հաշվետվություն

Մայիսիկ՝

Հեռավար-առցանց դպրոցի նախագծեր և արդյունքներ

Ցուցանիշների գրանցում- լրացվում է