Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում․ նախագծեր

Իմ չարխափանը

Մեծ պասի ավարտին մնում է մեկ շաբաթ, մեկ շաբաթ մինչև Զատիկը։ Այդ վերջին շաբաթն այնքան հագեցած էր տոնակատարությամբ, արարողությունների պարտադիր կարգով։ Օրերից յուրաքանչյուրն ուներ իր անունը և ըստ այդմ՝ իր բնորոշ դեմքը։ Երեխաներն անգամ գիտեին, որ Մեծ պահքի վերջին շաբաթվա օրերն են՝

Հողիկ, հողիկ, երկուշաբթի,

Երեքշաբթի՝ քար քաշիկ,

Չիք չորեքշաբթի,

Ավագ հինգշաբթի,

Հուդայի ուրբաթ,

Զատկի շաբաթ,

Կարմիր կիրակի։

Կարևորագույն իրադարձությունները սկսվում էին չորեքշաբթի օրվանից, որը ամենուր «չիք» էր կոչվում՝ չքվել բառից։ Տան երեխաները շրխկան չարխափաններով շրջում էին տան անկյուններով և չիք անում վատը, չարը․․․․

Չիք, չիք մուկը չիք,

Չիք, չիք լուն չիք,

Չիք, չիք, կարիճը չիք,

Չիք, չիք օձը չիք,

Չիք, չիք, չարակամը չիք և այլն։

Նախագծի իրականացման օրը՝ 08․04․2020

Վայրը՝ ընտանիքում,տանը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկան սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ 

  • Զատիկ տոնին ընդառաջ ընտանիքի անդամներ հետ ստեղծել ինքնաշեն չարխափաններ
  • ընտանիքի անդամների հետ իրականարնել «չիք» չորեքշաբթի ծեսը

Խնդիրներ՝

  • ընտանիքի անդամների հետ կատարել ծիսակարգ
  • զարգացնել ստեղծագործական, երևակայական միտքը
  • ընտանիքի անդամներին  ներգրավվել տեխնոլոգիական գործունեության մեջ

Անհարժեշտ նյութեր՝ թելեր, խցաններ, ընկույզներ, փոքրիկ քարեր, շշեր, հատիկեղեն և այլն։

Ընթացքը տեսագրել և ուղարկել իմ էլ․հասցեին՝ rozikyan@mask.am

Արդյունքները կհրապարակվեն բլոգում, ենթակայքում։

Նախագծի ամփոփումն այստեղ

 

 

 

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում․ նախագծեր, Ամսիկներ

«Ապրիլիկ»․ ես պատրաստող, մայրիկը՝ խորհրդատու

Օրը՝ 09․04․2020

Վայրը՝ տանը, ընտանիքում

Նպատակը՝

  • ծանոթացում զատկական ազգային խոհանոցին
  • խոհանոցային հմտությունների ձեռքբերում
  • զատկական ուտեստների պատրաստում և ներկայացում

Читать далее ««Ապրիլիկ»․ ես պատրաստող, մայրիկը՝ խորհրդատու»

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

Զատկածառ

Զատկից 7 օր առաջ, նշում ենք Ծառզարդարը։ Հեռավար ուսուցման ժամանակ Հյուսիսային դպրոցի 6 տարեկան սովորողները ընտանիքի անդամների հետ միասին զարդարեզին Զատկածառը։

Զատկածառը զարդարում է Աննա Մկրտումյանը

Զատկածառը զարդարեցին՝ Էմանուել Շահբազյանը և մայրիկը

Զատկածառը զարդարեցին՝ Գագիկ Խաչատրյանը և մայրիկը