Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում․ նախագծեր, Ամսիկներ

«Ապրիլիկ»․ ես մեդիագրագետ եմ

Օրը՝  16․04․2020

Վայրը՝ ընտանեկան դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 6 տարեկան սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝

  • մեդիահմտության զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում

Ծրագրում՝

  • մուտքագրում
  • աշխատանք  Paint  ծրագրով
  • ընթերցանություն կամ ունկնդրում

Նկարագրություն՝ յուրաքանչյուր սովորող իր աշխատանքային գործիքով Paint  ծրագրով նկարում է իր ամենասիրելի հեքիաթի հերոսներին, կամ հեքիաթից որևէ հատված և մուտքագրեում է իրեն արդեն ծանոթ 5-10 բառ։

Ծնողի օգնությամբ կամ ինքնուրույն պահպանել   նկարը և ուղարկել իմ էլ․հասցեին։

Արդյունքի հրապարակում՝ դասարանական բլոգում, ենթակայքում։

rozikyan@mskh.am

Նախագծի ամփոփումն՝ այստեղ։

 

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում․ աշխատակարգ

Ընտանեկան-առցանց դպրոց․ Ապրիլի 13-17

Ժաամնակահատված՝ ապրիլի 13- ապրիլի 17

Վայրը՝ ընտանեկան միջավայր, ընտանիք

Մասնակցներ՝ Հոյւսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկան սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակ՝ ինքնակրթության կազմակերպում, ընտանիքի անդամներ ներգրավվում ուսումնական գործընթացում

Անհատական աշխատաժամանակ

Շաբաթվա նախագծեր՝

Շաբաթվա բանաստեղծություններ՝

Ղ․Աղայան «Ծիտն ու բազեն »

Ջ․Ռոդարի «Ա՜յ քեզ շաբաթ»

Ընտանեկան ռիթմիկ նվագախումբ

Ընտանեկա ընթերցանություն՝

«Ով աշխատանի, նա կուտի»

Առարկայական դասավանդողների ծրագրերը

Ապրիլի 13, երկուշաբթի

  • Ընտանիքի անդամները սովորողների համար ընթերցում են «Ով աշխատի, նա կուտի» հեքիաթը։  Յուրաքանչյուր սովորող, փորձում է ներկայացնել հեքիաթի ավարտի իր տարբերակը։ Ծնողը ընթացքը նկարահանում կամ ձայնագրում է և ուղարկում իմ էլ․հասցեին։
  • 13։00 Teams հարթակում տեսադաս՝ ուրախ ռուսերեն

Ապրիլի 14, երեքշաբթի

  • Մեդիագրագիտություն՝ Paint ծրագրով նկարել «Ով աշխատի, նա կուտի» հեքիաթի հերոսներին և մուտքագրել հերոսների անունը։
  • 11։00 Teams հարթակում տեսադաս լեզվագործունեություն

Ապրիլի 15, չորեքշաբթի

  • Այլընտարանքային մաթեմատիկա՝ կազմել թվեր, միջավայրի առարկաներով։ Ըստ ցանկության, ըստ նախասիրությունների։
  • 11։00 Teams հարթակում տեսադաս՝ մաթեմատիկա

Ապրիլի 16, հինգշաբթի

  • «Ապրիլիկ»․ ես մեդիագրագետ եմ ՝ ստուգատեսային հինգշաբթի։ Սովորողները Paint ծրագրի օգնությամբ ստեղծում են մինչ այդ սովորած բառերի մեդիաէջ։
  • 13։00 Teams հարթակում տեսադաս՝ լեզվագործունեություն

Ապրիլի 17, ուրբաթ

  • 11։00 Teams հարթակում տեսադաս՝ ուրախ անգլերեն
  • 12։00 Teams հարթակում տեսադաս՝ երաժտություն
  • 12։00 Teams հարթակում շաբաթվա ամփոփում

 Շաբաթվա ամփոփում