Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Ընթերցարան

Ղ․Աղայան հեքիաթներ

«Ծույլ տղա»

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:

— Ինչ արհեստ սովրիմ, փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով  ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ  ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ինչ եմ անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք -տաք պղնձին նաշադիր քսեմ, ձեռքերս այրեմ: Չէ, այդ իմ բանը չէ:

-Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ գործի  համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ կուզի լինի:

-Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:

-Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ինչ եմ ասում, ամբողջ  օրերով  ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ վազվզել:  Չէ այդ էլ բան չէ:

-Ինչու չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից կանչեմ — “Քար ու կիր տվեք, ցեխ ուղարկեցեք, աղյուս ձգեցեք”: Այսպես կգոռամ և կհրամայեմ, որ   աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե հանկարծ այդ բարձր տեղից  ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդեմ: Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է:

-Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ,  ոտքս  կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ,  թե բրուտ  դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ  կարծիքով ամենից  լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

-Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

-Իսկ դու, հավիկ-մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:

-Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ-սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:

-Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես

ածում:

— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,

հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:

Այնպես չէ՞  իմաստուն հավիկ -մարիկ:

— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

-Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,

մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —

մարիկ:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s