Զատկից ուղիղ քառասուն օր հետո նշվում է Վիճակի՝ Համբարձման կամ Կաթնապրի տոնը։ Նախատոնակը սկսվում է չորեքշաբթի օրվանից, վաղ առավոտյան աղջիկները դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու, նրանք բացի ծաղիկներից կուժի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից ջուր, որի մեջ էլ կատարում էին վիճակի գուշակության արարողությունը։ Ամբողջ գիշեր այդ կուժը դնում էին աստղազարդ երկնքի տակ, աստղերը ցոլվում էր ջրի մեջ, հավատում էին, որ գիշերվա ընթացքում առատորեն բուժիչ ցող է իջնում ծաղիկների և կուժի վրա։ Աղջիկները պատրաստում էին մի տիկնիկ, այդ տիկնիկը հայտնի էր «Արուս», «Վիճակի տիկնիկ», «Վիճակի Արուս», «Ծաղկամայր» անուններով։
Մի աղջնակի զուգում էին հարսի հագուստով, և ամբողջ խումբը դուրս էր գալիս երգ ու պարով «Վիճակը» գովերգելով։ Մասնաիկցները պատրաստում էին ծաղիկներից ծաղկեպսակներ, գունավոր թելերից տիկնիկներ, իսկ մայրիկներն ու տատիկները պատրաստում էին կաթնապուր, հավատում էին, որ այդ շրջանում կենդանիները ուտում էին այդ սրբազան ծաղիկները և այդ շրջանի կաթնամթերքը համարվում էր առողջարար և շատ համեղը։
Նախագծի իրականացման օրը՝ մայիսի 21
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, ընտանիքի անդամներ
Իրականացման վայրը՝ տանը, բակում
Նախագծի պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Հասմիկ Մաթևոսյան
Նպատակը՝
- ծանոթանալ ազգային ծեսերին, տոներին
- վերականգնել ծեսը ընտանիքի անդամների հետ միասին
- սովորողներին ծանոթացնել Համբարձման տոնին, որպես ազգային, քրիստոնեական ծես
- ճանաչել և պատրաստել ծիսակն տարրեր
- սովորողները դառնան ավանդույթի կրող և փոխանցող
Խնդիրներ՝
- երաժշտական գործունեություն
- տեխնոլոգիական գործունեություն
- խոհարարական գործունեություն
- բանավոր խոսքի զարգացում
Ընթացքը՝ նախապես Հասմիկ Մաթևոսյանի հետ սովորում ենք Համբարձման տոնի տոնական երգերը և ասիկները։ Մայիս 21-ին՝ Համբարձման տոնի օրը, բակում կամ այգում Համբարձման երգերի ներքո իրականացնում ենք տիկնիկագործություն և պատրաստում ենք ծաղկե պսակներ, տան անդամների հետ կատարում են վիճկի արարողությունը և չենք մառանում մայրիկների, տատիկների հետ անպայման պատրաստել և ուտել կաթնապուր։
Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թելեր, մկրատ, ծաղիկներ, կուժ, կաթնապուրի համար ՝ բրինձ և կաթ։
Համբարձման ծիսական երգեր
Արդյունքի հրապարակում՝ բլոգում, ենթակայքում։
Նախագծի ամփոփումն՝ այստեղ։