Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Ուսումնական նյութեր

Սագիկ մեդիաէջ

 

Այսօր մեր խմբի Աննայի առաջարկով միասին ստեղծեցինք սագիկ մեդիաէջ։ Մեր փոքրիկ մեդիագրագետները նույնիկս գիտեն՝ ինչպես կիսվել էկրանով և ցույց տան իրենց նկարները։ Տեսադասը վերածվեց ցուցահանդեսի, բոլորը ներկայացնում էին իրենց մեդիաէջերը։

 

 

Գագիկ Խաչատրյան

94223313_2966270753416572_8026265626693599232_n

 

Էմանուել Շահբազյան

thumbnail_սագիկ

Անի Բարսեղյան

thumbnail_Սագ

Էդգար Աբգարյան

thumbnail_սագիկ (1)

Դավիթ Հակոբյան

thumbnail_ֆելիքս սագիկ

Քոչինյան Ֆելիքս

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

Մաթեմատիկական մեդիաէջ

thumbnail_tnak-xndir1Մաթեմատիկայի տեսադասից հետո այս անգամ էլ որոշեցինք ստեղծել մաթեմատիկական մեդիաէջ։ Սովորողները Paint ծրագրի օգնությամբ նկարեցին տվերի տնակները, և միմյանց հետ ապրող թվերը։

Ներկայացնում է՝ Էմանուել Շահբազյանը

thumbnail_թվեր Գգա

Էջի հեղինակ՝ Գագիկ Խաչատրյան

94036888_231192717991071_8786870597847089152_n

Էջի հեղինակ՝ Էմանուել Շահբազյան

thumbnail_թվերի տնակ Բ․Անի

Բարսեղյան Անի

thumbnail_թվերի կազմությունը դավիթ

Դավիթ Հակոբյան

thumbnail_Ֆելիքս թվերի կազմություն

Ֆելիքս Քոչինյան

thumbnail_tnak-xndir1

Էրիկ Ավագյան

thumbnail_Безымянный

Սարգսյան Սոնա

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

Լուսին մեդիաէջ

Ներկայացնում ենք մեր հերթական մեդիաէջը։ Այսօր էլ  Paint  ծրագրով նկարել  ենք լուսին, իսկ հետո մուտքագրել։

Էջի հեղինակ՝ Անի Բարսեղյան

thumbnail_Ֆելիքս

Ֆելիքս Քոչինյան

Գագիկ

Գագիկ Խաչատրյան

Դավիթ․ Հ

Դավիթ Համբարձումյան

Հակոբյան

Դավիթ Հակոբյան

thumbnail_լուսին

Ֆելիքս Հակոբյան

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

Իմ դպրոցը

Մեր ուսումնական շաբաթը սկսեցինք դպրոցական օրերի հուշերով։ Այսօր «Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակներում հիշեցինք և կիսվեցինք մեր դպրոցական լուսավոր և գեղեցիկ հուշերով։ Մենք կարողանում ենք ներկայացնել մեր դպրոցը։

Ներկայացնում է՝ Ֆելիքս Հակոբյանը

Ներկայացնում է՝ Գագիկ Խաչատրյանը

Ներկայացնում է՝ Էմանուելը Շահբազյանը

Ներկայացնում է՝ Էդվարդ Ճանճապանյանը

Ներկայացնում է՝ Անի Բարսեղյանը

Ներկայացնում է՝ Նարեկ Մնացականյանը

 

Ներկայացնում է՝ Ֆելիքս Քոչինյանը

Ներկայացնում է՝ Էրիկ Ավագյանը

Рубрика: Ընթերցարան

Հ․Թումանյան «Երկինքը փուլ է գալիս»

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:

– Վայ, Հավիկ-Մարիկ,- կանչում է հետևից,- երկինքը փուլ է գալիս:

Читать далее «Հ․Թումանյան «Երկինքը փուլ է գալիս»»

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում․ աշխատակարգ, Աշխատանքային նախագծեր

Հեռավար-առցանց ընտանեկան ուսուցում. ապրիլի 20-24

Ժաամնակահատված՝ ապրիլի 20- ապրիլի 24

Վայրը՝ ընտանեկան միջավայր, ընտանիք

Մասնակցներ՝ Հոյւսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկան սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակ՝ ինքնակրթության կազմակերպում, ընտանիքի անդամներ ներգրավվում ուսումնական գործընթացում

Անհատական աշխատաժամանակ

Սովորողի անհատական օրագիր

Ընտանեկան ընթերցումներ

Ղ․Աղայան «Սագ»

Ղ․Աղայան, հեքիաթներ

Հ․Թումանյան «Երկինքը փուլ է գալիս»

Առարկայական դասավանդողների ծրագրերը

Ապրիլի 20, երկուշաբթի

  • Իմ դպրոցը՝ «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակներում պատմել դպրոցի մասին, կիսվել դպրոցական օրերի լուսանկրների հուշերով
  • 13։00 տեսադաս Teams հարթակում՝ ուրախ ռուսերեն

Ապրիլի 21, երեքշաբթի

  • Մեդիագրագիտություն՝ Paint  ծրագրի օգնությամբ ստեղծում ենք «լուսին» մեդիաէջ
  • 11։00 տեսադաս Teams հարթակում՝լեզվագործունեություն։

Ապրիլի 22, չորեքշաբթի

  • Paint ծրագրի օգնությամբ ստեղծել մաթեմատիկական մեդիաէջ, նկարների օգնությամբ հորինել մաթեմատիկական խնդիրներ, նկարել թվերի տնակներ։
  • 11։00 տեսադաս Teams հարթակում՝ ուրախ մաթեմատիկա
  • 15։00 Teeams հարթակում պարի ուսուցում Անաստասիա Սիդորանի հետ

Ապրիլի 23, հինգշաբթի

Ապրիլի 24, ուրբաթ

  • 11։00 տեսադաս Teams հարթակում՝ ուրախ անգլերեն
  • 12։00 տեսադաս Teams հարթակում՝ երաժշտություն

Շաբաթվա ամփոփումն՝ այստեղ 

 

 

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում․ նախագծեր, Ամսիկներ

«Ապրիլիկ» ես կարողանում եմ մարզվել

Իրականացման օրը՝ 23․04․2020

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկան սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝

  • մարզական հմտությունների ներկայացում
  • մարզական խաղ-մրցույթի կազմակերպում ընտանիքի անդամների հետ

Խնդիրենր՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Ընտանիքի անդամների հետ աշխատելու հմտություն

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել
  • Ես կարողանում եմ գլուխկոնծի տալ
  • Ես կարողանում եմ մարզվել

Նախագծի ամփոփումն՝ այստեղ։

Рубрика: Ընթերցարան

Բանաստեղծություններ

«Փոքրիկի խրատը»

Այ ժամացույց, ժամացույց, 
Դու չե՞ս հոգնում խոսելուց, 
Մի բերան հենց`տիկ, հա տիկ… 
Բա դու չունե՞ս մի տատիկ, 
Որ քեզ ասի. 
— Սուս արա, 
Գլուխներս դու տարար: 
Հերիք խոսես ու շարժես

Այ ժամացույց, ժամացույց, 
Դու չե՞ս հոգնում խոսելուց, 
Մի բերան հենց`տիկ, հա տիկ… 
Բա դու չունե՞ս մի տատիկ, 
Որ քեզ ասի. 
— Սուս արա, 
Գլուխներս դու տարար: 
Հերիք խոսես ու շարժես

Սլաքներ ու ճոճանակ, 
Քո չափ թե որ ես խոսեմ, 
Տատն ինձ կասի. 
— Չաչանակ:

Հ․Թումանայն

Հ․Թումանայն «ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ»

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։

― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։

― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։

― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։

― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։

― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։

― Որտե՞ղ է ընկերդ։

― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

ԷՍ ԷՆ Է
(հատված)

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
             Ասավ, գնաց։
             Սարը կամաց
             Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

ԾԱՂԻԿՆԵՐԸ /Հովհաննես Թումանյան/

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Գարուն

Աթաբեկ Խնկոյան

Ձմեռն անցավ,

Եկավ գարուն…

Ձյունը հալվեց,

Լցվեց առուն:

Արև ծագեց

Արևելքից,

Ծիլեր քաշեց

Գետնի տակից:

Տաք հարավից

Եկան հավքեր,

Բույն հյուսեցին

Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,

Տվեց բողբոջ,

Աղբյուրն հանեց

Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ

Սարի լանջին,

Կարմրեց մորին

Թփի միջին:

Դաշտը թավիշ

Զգեստ հագավ,

Կանգնեց քարին

Երգեց կաքավ:

Արոտ գնաց

Ծնած մաքին,

Կաթը տվեց

Անուշ ձագին:

Գեղամ Սարյան «Ձյուն»

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր դաշտերին,,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Առաջին ձյունը

Հովհաննես Թումանյան

– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Աթաբեկ Խնկոյան․ Ձմեռ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Կոմիտաս. Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հովհաննես Թումանյան․ Տերևաթափ

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―

Ասավ քամին տերևներին,―

Աշուն եկավ, մոտ է ձմեռ,

Ի՞նչ եք դողում ծառի ծերին։


Ոսկի, դեղին, վառ ծիրանի

Գույներ հագեք խայտաբղետ

Ու ճյուղերից ձեր մայրենի

Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…


Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,

Չեք իմանա այսուհետև

Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…


Տերևները հենց լսեցին,

Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝

Քամու թևին թռան, փախան։

Հովհաննես Թումանյան․ Աշուն

Դեղնած դաշտերին

Իջել է աշուն,

Անտառը կրկին

Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ

Փչում է քամին,

Քշում է տանում

Տերևը դեղին։

Տխուր հանդերից

Մարդ ու անասուն

Քաշվում են կամաց

Իրենց տունն ու բուն։

Բզեզի դպրոցը

Հ․Թումանյան

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,

Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում…

Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.

Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ…
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։

— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։

Տըզզան հիմար անասուն…
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։

Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում…
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ…

— Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ…

Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,

Օ. Օֆ, պըրծանք վերջապես…
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։—

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,

Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։

Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ
Ջ.Ռոդարի

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Читать далее «Բանաստեղծություններ»

Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում․ նախագծեր

Ես կարողանում եմ

Տևողությունը՝ ապրիլ-մայիս

Մասնկիցներ՝ Հյուսիասյին դպրոց-պարտեզի 6 տարեկան սովորողներ, ընտանիքի անդամներ

Միջավայրը՝ ընտանեկան դպրոց, բակ, պարտեզ

Նպատակը՝

  • Սովորողների մոտ բարձրացնել ինքնավստահությունը
  • Սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ներկայանալու ունակության զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Լեզվագործունեություն՝ պատումներ, զրույցներ

  • Ողջույն, ես եմ
  • Իմ  ընկերը
  • Իմ դպրոցը

Читать далее «Ես կարողանում եմ»