Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

Հարթակում ծնողն է․ «Կենդանիներ»

Իրականացման օրը՝ 18․05․2020

ժամը՝ 14։00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների խմբի սովորողներ

Նախագծի նպատակը՝ Ընդհանուր պատկերացում կազմել կենդանական աշխարհի մասին

Խնդիրները՝

  • Կենդանիներ հասկացությունը, նրանց առանձնահատկությունները։
  •  Ներկայացնել և համեմատել կենդանիների տեսակներն ըստ իրենց կառուցվածքի, կենսակերպի՝ կաթնասուններ, թռչուններ, սողուններ, միջատներ, ձկներ։
  • Առանձնացնել վայրի և ընտանի կենդանիներին։
  •  Փորձել հասկանալ, թե ինչի՞ է մարդն ընտելացրել կենդանիներին։ Առաջին ընտանի կենդանին։
  •  Պարզել կենդանիների կարևորագույն դերն ու նշանակությունը մարդու կյանքում․
  • որոշ ընտանի կենդանիների օգտակարությունը։
  •  Ծանոթանալ կենդանիների ձագերի անվանումներին։
  •  Հետաքրքրություն առաջացնել կենդանական աշխարհի հանդեպ

Ընթացքը՝

Կենդանիների մասին նախնական տեղեկություններ տրվելուց հետո սովորողների հետ հարց ու պատասխանի միջոցով զարգացնում ենք մեր պատկերացումներն ու գիտելիքները կենդանիների մասին։

  • Լուսանկարների միջոցով ներկայացվում են որոշ կենդանիներ, որոնցից սովորողները անվանում են իրենց արդեն ծանոթ կենդանիները, նշում են կենդանիներ /տվյալ տեսակի մեջ/, որոնք չկան լուսանկարներում, ներկայացնում են իրենց իմացածը տվյալ կենդանիների խմբի մասին, հետո արվում են լրացումներ, եթե կան։
  • Նախագծի իրականացման ընթացքում ծանոթ հեքիաթներից կենդանիների կերպարներն ենք քննարկում կամ իրական կյանքում կենդանիների մասին ձևավորված իրենց իսկ պատկերացումներով բնութագրում, նկարագրում ենք որոշ կենդանիների, որից հետո յուրաքանչյուրը փորձում է իրեն որևէ կենդանու նմանեցնել։

Նյութեր՝

Համացանցից ներբեռնած լուսանկարներով PowerPoint ծրագրով հավաքված ուսումնական նյութ։

Նախագծի հողինակ՝

Անի Բարսեղյանի մայրիկ՝ Լուսինե Բարսեղյան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s