Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, նախակրթարան
Իրականացման օրը՝ մայիսի 20-ին
Նախագծի պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյա, Գոհար Հարությունյան, Էդմոն Փաշինյան
Խնդիրներ՝
- հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
- դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
- իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն
Նպատակ՝
- նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
- սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
- սովորել ձիավարության անվտանգության կանոնները
- ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար
Ընթացքը՝
- անվտանգության կանոնները պահպանելով ուղևորվել դեպի ուսումնական ագարակ
- սովորողները անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
- ապա սովորողները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին
- սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
- ձիավարում ենք
Արդյունքը կհրապարակվի՝ բլոգում, ենթակայքում։
Ամփոփումն՝ այստեղ։