Օրը՝ 28․09․2020թ․
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ տանը, բակում
Նպատակը՝ դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորում, բնագիտական փորձ կատարելու քայլաշարի, կանոնների կարողությունների ձևավորում:
Ընթացքը՝
Նախապատրաստում ենք մեր բնակարան-լաբորատորիան անհրաժեշտ նյութերով՝ բնագիտական փորձերի համար:
Փորձ 1. Աղը, բիբարը և փուչիկը
Անհրաժեշտ նյութեր`
- Ափսե
- 1 թեյի գդալ (5մգ) աղ
- 1 թեյի գդալ (5մգ) աղացած պղպեղ
- Գդալ
- Փուչիկ
- բրդյա հագուստ (բլուզ)
Նկարագրությունը՝
- Ափսեի վրա լցրու աղն ու պղպեղը, ապա խառնիր դրանք:
- Փչիր փուչիկը:
- Փչած փուչիկը լավ շփիր բրդյա սվիտերին:
- Մոտեցրու փուչիկն աղի ու պղպեղի խառնուրդին: Պղպեղն առանձնանում է աղից ու կպչում փուչիկին:
Փորձ 2
Անկարգ բրինձի հատիկները
Անհրաժեշտ են 1 բանկա սառեցրած գարեջուր, բաժակ, 6 բրինձի հատիկ: Գարեջուրը լցրու բաժակի մեջ: Հետո բրինձի հատիկները լցրու գարեջրով լի բաժակի մեջ: Մի քանի վայրկյան սպասիր և տես, .թե ինչ տեղի կունենա: Որոշ ժամանակ անց հատիկները բաժակում կսկսեն լողալ վերև- ներքև:
Փորձ 3
Վերցրեք 2 հատ Նարինջ: Դրանցից մեկը դրեք ջրով լի ամանի մեջ: Այդ նարինջը կսկսի լողալ ջրում:Այն չի սուզվի:Երկրորդ նարինջը մաքրեք կեղևից և դրեք ջրով լի ամանի մեջ: Այն անմիջապես կսուզվի:Ինչու՞
Նարնջի կեղևում կան օդի բազմաթիվ պղպջակներ, որոնք հրում են նարինջը դեպի վեր:Առանց կեղևի նարինջը անմիջապես սուզվում է, քանի որ այն ծանր է ջրից, որը նրան դուրս է մղում:
Ամփոփումն՝ այստեղ։