Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Երեկ կրթահամալիրի տնօրենի ՝ տիար Բլեյանի հետ տեղի ունեցավ  մանկավարժական աշխատողի հանդիպում: Հանդիպման ընթացքում տնօրենի հետ ունեցանք հետաքրքիր և բովանդակալից զրույց: Հանդիպումանը պատրաստվելու ընթացքը հնարավորություն տվեց վերապրել ձեռքբերումներով լի  ամիսները, որը անցկացրել եմ կրթահամալիրում։ Հնադիպման մասնակիցներս լինելով նոր աշխատողներ, տիար Բլեյանի կողմից  առաջին հարցը որ հնչեց այն էր՝ «լինելով նոր դասավանդողներ, երբևէ զգացել ենք ճնշող, վերաբերմունք գործընկերների կողմից»։ Այդ հարցի մասին դեռ մինչ  կրթահամալիրում աշխատելն էի խոսել, «Ես՝ Սեբաստացիում» պատումիս մեջ՝ մասնակցելով կրթահամալիրյան միջոցառումներին հասկացա, որ   ուսուցիչ-աշակերտ-տնօրեն հավասարությունն ու նախանձելի մտերմությունն առաջինը գրավեց ինձ։ Իսկ կրաթահամալիրում մուտք գործելուց հետո հանդիպեցի՝ օգնող, ջերմ, հավատացող գործընկերներիս։ Մենթորիս՝ Մանուշակ Աբրահամյանի աջակցությամբ և ուղորդմամբ շատ կարճ ժամանակահատվածում դարձա «Իմացումի հրճվանք» ծրագրի կրողը, որը ամեն օր ստիպում էր սովորողներիս հետ միասին ապրել այդ հրճվանքը։ Աշխատանքի ընթացքում իհարկե տարաձայնություններ ունեցել եմ ինչը գտնում եմ, որ շատ բնական երևույթ է, բայց շնորհիվ  կրթահամալիրի տնօրենի և ծրագրիս ղեկավարի, հարթվեց և հետք չթողեից իմ հետագա անելիքների վրա։ Եվ դա էլ վառ օրինակն է, որ կրթահամալիրում հնի և նորի պայքար չկա։ Խոսեցինք նաև մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջների մասին, որը կրկին առիթ տվեց  մտածել մեր ինքնակրթության մասին։

Մենթորիս՝ Մանուշակ Աբրահամյանի աջակցությամբ և ուղուրդմամբ շատ կարճ ժամանակահատվածում դարձա իմացումի հրճվանք ծրագրի կրողը, որը ամեն օր ստիպում էր սոովորողներիս հետ միասին  ապրել այդ  հրճվանքը։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s