Рубрика: Ճամփորդություններ

Ուրի՜շ Արատես․․․

aviary-image-1594670824083

Առաջին հանդիպումս էր ծաղկած, երգացնող, ուրիշ Արատեսի հետ։ Տարեդարձի ավետումով, անձրևաշատ խենթ օրերով լի երեք օրեր։ Մեկնել էինք Հյուսիսային դպրոցի դասավանդողներով և տիար Գևորգի ընկերների ուղեկցությամբ։ Առաջին օրվա տոնական, երգաշատ օրվան հաջորդեց Արատեսի ծաղկաշատ լանջերով քայլքը, երբ բնությունը, ոչ մի ծաղիկ չխնայելով, իր ամբողջ խորությամբ և հմայքով մեր ափերի մեջ էր, իսկ իր ամենամեծ ընծան անուշահամ թեյերի ծաղկեփնջերն էին, որոնք կրթահամալիրում թույլ կտան վերապրել արատեսյան օրերը։ Անբացատրելի խաղաղություն կար, որն օգնում էր ինքդ քեզ հետ հաշտ ու ներդաշնակ լինել, ջերմացնող էր ամեն մի քար ու խաչքար։

Դեռ երկար կմնանք Արատեսում մեր հիշողություններով, կարոտով և նոր հանդիպումի ակնկալիքով։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s