Рубрика: Ուսումնական նյութեր

«ԵՍ» (ուսումնական նախագիծ)

Նպատակը
Սովորողների ինքնաճանաչման, ներանձնային հնարավորությունների բացահայտման միջոցով նպաստել միջավայրի յուրացմանը, անհրաժեշտ փոխհարաբերությունների՝ սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ հաստատմանը, ինչի շնորհիվ կզարգանան սովորողների ինքնուրույնությունն ու ինքնարտահայտման հմտությունները: Ինչպես նաև,
սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝
դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները

  • բանավոր խոսքի զարգացում (հաղորդակցում, ինքնաարտահայտում, լեզվական ճիշտ և գրագետ միջավայրի ստեղծում )
  • ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության
  • ձևավորում
  • անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում․
  • հարցեր տալու ու հարցազրույց վարելու (հարց ու պատասխան, թեմայի առաջքաշում, դիմացինի հետ հաղորդակցվելու ճիշտ կարողություն) հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • անձնական հիգենիա
  • հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • համագործակցային հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝ սեպտեմբերի 7-սեպտեմբերի 27 (երկուսից երեք շաբաթ):

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Լեզվագործունեություն
Պատումներ, զրույց-քննարկումներ

  • Ողջույն, ես եմ
  • Իմ ընտանիքը
  • Ում անունն է իմ անունը
  • Երբ ես փոքր էի
  • Մայրիկիս, հայրիկիս մասնագիտությունները
  • Իմ տատիկն ու պապիկը
  • Իմ սիրելի խաղալիքը
  • Իմ սիրած գույնը, միրգը, կերակուրը…
  • Ես նման եմ…
  • Ես ուրախանում եմ, երբ…
  • Ես տխրում եմ, երբ…
  • Ես կարողանում եմ

Մաթեմատիկական գործունեություն
Ես կարողանում եմ հաշվել, չափել, կշռել, համեմատել

  • ընտանիքի անդամներին ըստ հասակի, ըստ տարիքի, ըստ սեռի
  • մեր տունը դպրոցին մոտ է կամ հեռու
  • շենքի հարկերը, սենյակների քանակը
  • քանի ոտնաչափ է իմ ննջասենյակը
  • քանի թիզ է իմ անկողինը, նոթբուքը, գրասեղանը
  • քանի մատնաչափ են իմ, մայրիկիս, տատիկիս, քույրիկիս մազերը
  • հասակաչափով հասակներն ենք չափում

Բնագիտական գործունեություն

  • Իմ մարմնի մասերը
  • Հետազոտություն խոշորացույցով

Տեխնոլոգիա-խոհանոցային գործունեություն

  • Մրգային կերպարներ, աղցան
  • Բանջարեղենային կերպարներ, աղցան

Կավով ծեփել

  • ընտանիքի անդամներին
  • սիրած միրգը և բանջարեղենը
  • սիրած խաղալիքը

Մեդիատեխնոլոգիա
(Ծանոթացում paint նկարչական ծրագրի աշխատանքային գործիքներին,
դրանց կիրառում, նկարների ստեղծում)
Ես կարողանում եմ paint ծրագրով նկարել

  • Ես այսպիսին եմ
  • Իմ ընտանիքը
  • Իմ սիրելի խաղալիքը
  • Իմ սիրած գույնը, միրգը
  • Ես նման եմ
  • Ես ուրախանում եմ

Նախագծի ընթացքում օգտագործվող թվային միջոցներ`

  • էլեկտրոնային գրատախտակ
  • նեթբուք
  • ձայնագրիչ
  • թվային ֆոտոապարատ

Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում, դասարանական խմբում։
(ստեղծվում են լուսանկարներ և paint ծրագրով նկարների ֆոտոշարեր, աուդիո և
վիդեո նյութեր):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s