Рубрика: Ուսումնական նյութեր

Անկախության տոնը բարձունքին

Բարձունքի հաղթահարում նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

  • Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի  Թեժառույք
  • Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. Կոմիտասյան երգերի, պարերգերի կատարում
  • Ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
  • Նկարչական պլեներ
  • Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին

Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:

Հաղթահարվող բարձունքը՝ Թեժառույք կամ Տրդատավանք

Նախագծի իրականացման օրը՝  սեպտեմբերի 22

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 2․2 և 2.3 դասարանների սովորողներ

Ճամփորդության ղեկավարներ՝ Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Անուշ Թորոսյան օգնական՝ Մանե Հարությունյան

Նպատակը՝ սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում, նոր ընկերների ձեռքբերում:

Նախապատրաստական աշխատանքներ, նախագծի ընթացք

Մինչ բարձունքը հաղթահարելը սովորողները համացանցում տեղեկություններ են փնտրում տեղանքի մասին, Google.map ծրագրով որոնում, ուսումնասիրում են տեղանքը, ծանոթանում կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Դիտում են կրթահամալիրի սովորողների նախկին ճամփորդությունների հաշվետու ֆիլմերը՝  12 ։

Հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը, ուսումնասիրում տեղանքը, վանական համալիրը,  աղբից մաքրում տարածքը, լուսանկարում, ապա բարձունքում գտնվող բացատում իրականացնում նկարչական պլեներ:

Մեկնում` Հյուսիսային դպրոցից, սեպտեմբերի 22, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 15։00

Երթուղին` Երևան-Մեղրաձոր-Մարմարիկ գետի ձախ ափ-Թեժառույքի վանական համալիր

Հեռավորությունը Հյուսիսային դպրոցից՝ 75 կմ

Ճանապարհի տևողությունը՝ մեքենայով ՝ 1 ժամ 15 րոպե

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ալկոգել
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ամփոփում

  • Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակվում են դասարանական-անհատական բլոգներում:

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s