Рубрика: Ուսումնական նյութեր

Իմ դպրոցը

Փոքրիկ սեբաստացիները պատմում են իրենց դպրոցի մասին։

Ես Գագիկ Խաչատրյան եմ: Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 2.3- րդ դասարանում: Իմ դպրոցում շատ լավ է: Իմ ուսուցչուհին ընկեր Լիանան է: Նա շատ գեղեցիկ է, և ունի շատ բարի սիրտ: Իմ ուսուցչուհիներից են նաև ընկեր Միլենան, ընկեր Քրիստինեն և ընկեր Հասմիկը: Մեր դասերը շատ լավ են անցնում: Ես դպրոցում ունեմ շատ ընկերներ: Նրանք շատ բարի են: Ես շատ եմ սիրում իմ դպրոցն ու իմ ընկերներին:

Գագիկ Խաչատրյան

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Դպրոցը գեղեցիկ է և՛ դրսից, և՛ ներսից։ Ինձ շատ է դուր գալիս այն, որ դասերը շատ հետաքրքիր են և ես հաճույքով եմ սովորում։ Բացի ուսումնական մասից, այստեղ կարևոր է նաև ժամանցի կազմակերպումը, ուսուցիչների ընկերական մոտեցումը և սովորողների բազմակողմանի զարգացումը։ Ուրախ եմ որ այս դպրոցի սան եմ։

Արմենակյան Մարիանա

Ես Արմեն Ավագյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Իմ դպրոցը շատ լուսավոր է, այնտեղ ժամանակը հետաքրքիր է անցնում։Դպրոցն ունի գեղեցկ կանաչապատ այգի։Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։

Ավագյան Արմեն

Ես ֆելիքս Հակոբյանն եմ։ Ես սեբաստացի եմ  և  սիրում եմ իմ դպրոցը որովհետև այնտեղ կան շատ լավ ուսուցիչներ և աշակերտներ։

Հակոբյան Ֆելիքս

Рубрика: Ուսումնական նյութեր

Աշնանամուտի թավալագլոր. Ջրվեժ անտառապարկ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2.3, 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Լուսինե Բարխուդարյան, Անուշ Թորոսյան
Օրը՝ նոյեմբերի 20
Մեկնումը՝
 10։00, վերադարձը՝ 14.30
Վայրը՝  Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • Աշնանային զբոսանք, քայլարշավ անտառապարկում
  • Աշնանային նկարչական պլեներ, ֆոտո պլեներ
  • «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում
  • Աշնանային ընթերցումներ
  • Թավալագլոր, տերևախաղ
Читать далее «Աշնանամուտի թավալագլոր. Ջրվեժ անտառապարկ»