Օրը՝ հունվարի 21
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի2․1, 2․2, 2․3 ջոկատներ
Մարզաձևը՝ սահնակ
Նպատակը՝ Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ
Խնդիրները՝
- ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
- ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
- պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
- սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
- կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
- բանավոր խոսքի զարգացում.
- դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
- ստեղծագործական մտքի զարգացում
- համագործակցային հմտությունների յուրացում:
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Ջրվեժ աբտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:
Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք Ջրվեժ անտառապարկ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները, խոշորացույցով ուսումնասիրում են ձյունը:
Նախագծի ընթացքը՝
- Քայլարշավ
- Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
- Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
- Սահնակներով սահք
Ամփոփում. Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու գյուղի ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումը, սովորողների ճամփորդական պատմությունները:
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
- Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
- ձեռնոցներ, աղբի տոպրակ
- թաց ու չոր անձեռոցիկ
- անհատական բուժարկղիկ
- բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք
Ամփոփումն՝ այստեղ։