Սեբաստացու օրերի շրջանակում նոյեմբերի 28-ին՝ ժամը 11.00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները, դասավանդողները, արցախցի հյուրերը Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցին հարիսայի օրհնությանը: Օրհնված հարիսան, որպես միասնականության, համերաշխության և հոգատարության ծիսական կերակուր բաշխվեց կրթահամալիրի բոլոր դպրոցներով:
Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի