Рубрика: Ուսումնական նյութեր

Իմ դպրոցը

Փոքրիկ սեբաստացիները պատմում են իրենց դպրոցի մասին։

Ես Գագիկ Խաչատրյան եմ: Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 2.3- րդ դասարանում: Իմ դպրոցում շատ լավ է: Իմ ուսուցչուհին ընկեր Լիանան է: Նա շատ գեղեցիկ է, և ունի շատ բարի սիրտ: Իմ ուսուցչուհիներից են նաև ընկեր Միլենան, ընկեր Քրիստինեն և ընկեր Հասմիկը: Մեր դասերը շատ լավ են անցնում: Ես դպրոցում ունեմ շատ ընկերներ: Նրանք շատ բարի են: Ես շատ եմ սիրում իմ դպրոցն ու իմ ընկերներին:

Գագիկ Խաչատրյան

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Դպրոցը գեղեցիկ է և՛ դրսից, և՛ ներսից։ Ինձ շատ է դուր գալիս այն, որ դասերը շատ հետաքրքիր են և ես հաճույքով եմ սովորում։ Բացի ուսումնական մասից, այստեղ կարևոր է նաև ժամանցի կազմակերպումը, ուսուցիչների ընկերական մոտեցումը և սովորողների բազմակողմանի զարգացումը։ Ուրախ եմ որ այս դպրոցի սան եմ։

Արմենակյան Մարիանա

Ես Արմեն Ավագյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Իմ դպրոցը շատ լուսավոր է, այնտեղ ժամանակը հետաքրքիր է անցնում։Դպրոցն ունի գեղեցկ կանաչապատ այգի։Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։

Ավագյան Արմեն

Ես ֆելիքս Հակոբյանն եմ։ Ես սեբաստացի եմ  և  սիրում եմ իմ դպրոցը որովհետև այնտեղ կան շատ լավ ուսուցիչներ և աշակերտներ։

Հակոբյան Ֆելիքս

Рубрика: Ուսումնական նյութեր

Աշնանամուտի թավալագլոր. Ջրվեժ անտառապարկ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2.3, 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Լուսինե Բարխուդարյան, Անուշ Թորոսյան
Օրը՝ նոյեմբերի 20
Մեկնումը՝
 10։00, վերադարձը՝ 14.30
Վայրը՝  Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • Աշնանային զբոսանք, քայլարշավ անտառապարկում
  • Աշնանային նկարչական պլեներ, ֆոտո պլեներ
  • «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում
  • Աշնանային ընթերցումներ
  • Թավալագլոր, տերևախաղ
Читать далее «Աշնանամուտի թավալագլոր. Ջրվեժ անտառապարկ»
Рубрика: Ուսումնական նյութեր

Աշխատանքային նախագիծ. 16-20.11․2020

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Շաբաթվա ընթերցանության նյութերը.

Խաղեր

Գումարում — խճանկար 20-ի սահմանում

Հանում — խճանկար 20-ի սահմանում

Անհրաժեշտ հղումներ՝

Շախմատ՝ Օնլայն շախմատ սովորել

Читать далее «Աշխատանքային նախագիծ. 16-20.11․2020»
Рубрика: Ուսումնական նյութեր

Աքրոստիկոս աշնան մասին

Ուսումնական աշուն

Հորինում են 2․3 դասարանի սովորողները

Գագիկ Խաչատրյան

Աշնան աևափայլ առավոտը,

Շողշողուն տաքուկ արևը,

ՈՒզում են ընդգծել

Նրա անկրկնելի գեղեցկությունը։

Աիդա Սարգսյան

Աշնան տերևները թափվում են,

Շունիկները  բակում վազվզում են,

Ուրախ արևը շողում է

Նրանք բոլորը ժպտում են ։

Մարկ Սամսոնյան

Ամպին քշեց քամին

Շողաց արևը

ՈՒրախ տերևները պարելով

Ներքև ընկան ծառից

Արմեն Ավագյան

Արևը ծագեց 
Շողեր գցեց,

Ուրախ ժպտաց,

Նայեց ներքև ու բարևեց բոլորին։

Անի Բարսեղյան

Աշուն է, աշուն, աշուն է բակում

Շուրջը մեղմիկ քամին է շշնջում,

Ուրախ են երեխաները բակում

Նախշուն տերևներով են խաղում։

Եվա Մարտիրոսյան

Աշուն եկավ ամառ տարավ,

Շունիկները վազում էին, փոքրիկները տերևներով խաղում են,

Ու շները հաջում են,

Նուռերը բուսնում են։

Կալի Աբրահամէան

Рубрика: Ուսումնական նյութեր

Թթվային բանջարեղեններ.Թթուդրիկ

Մեդիատեխնոլոգիական հմտություններ

Սովորողները ներկայցնում են իրենց սիրելի թթվային բանջարեղենները.

Լոռի Անտոնյան՝

Կալի Աբրահամէան՝

Գագիկ Խաչատրյան՝

Читать далее «Թթվային բանջարեղեններ.Թթուդրիկ»
Рубрика: Սեբաստացու օրեր, Սովորողներ

Իմ թթուդրիկը

Մեկնարկած «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում, Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողները իրենց ընտանեկան դպրոցներում շարունակում են իրականացնել «Թթուդրիկի ծեսը»։ Այսօր էլ Գագիկ խաչատրյանն է, իր ընտանեկան դպրոցում պատրաստում աշնանային համեղ թթու։ Ավելին՝ տեսանյութում։

Рубрика: Ուսումնական նյութեր

Հյուսիսի աշունը

Այսպիսինն է Հյուսիսի աշունը, գունեղ, ուրախ և արևոտ․․․

Ուսումնական աշուն նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանում սովորողները իրենց ուսումնական աշնանային պայծառ օրը համեմեցին ընթերցանություններով, տերևանկարչությունով։ Ավելին՝ տեսանյութում

Рубрика: Ուսումնական նյութեր

Հանելուկներ

Այն ի՞նչն է ինչը, նրան համ ուտում ենք համ էլ մատիկներն ենք սրբում:

Աննա Մկրտումյան

Բարակ է, հաց է։

Հոտն անուշէ, փորդ կուշտ է։

Գագիկ Խաչատրյան

Փոսին մէջ ալիւր ու ջուր

Դուրս եկաւ անուշ բույր

Ու դարցաւ պատար

Իմ բորիկում։

Կալի Աբրահամէան

Խմորից է պատրաստված,

ԵՎ գրտնակով է բացված,

Կլոր է, բայց պիցցա չէ,

Համեղ է, բայց թխվածք չէ։

Մարիանա Արմենակյան

Երկար և բարակ, թխվում է թոնիրում։

Հենրի մնացականյան

Рубрика: 2020-2021թ․ ուսումնական տարի, Նախագծեր

«Թթուդրիկն» ընտանեկան դպրոցում

Մեկնարկած «Սեբաստացիական օրեր» նախագծի շրջանակներում, Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողները ընտանեկան դպրոցներում իրականացնում են «Թթուդրիկ»- ծեսը։

Ներկայացնում՝ Կալի Աբրահամէանը

Ներկայացնում է՝ Անի Բարսեղյանը

Ներկայացնում է ՝ Էմանուել Շահբազյանը