Рубрика: Ուսումնական նյութեր

Ամանորյա ասիկներ, առած-ասացվածքներ, բարեմաղթանքներ, ամանորյա խաղեր

img_1574

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

***

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

***

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

***
Առատ տարի, բերքը` բարի:

***
Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:

***
Ձմեռվա վարդը կրակն է:

***
Ամառ բեր, ձմեռ կեր:

Ամանորյա ծիսական, մանկական ընկուզախաղեր
Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝
չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող: Վերցնում են 20 սմ և ավելի
երկարություն ունեցող թելեր, մեկ ծայրը հագուցում՝ որքան հնարավոր է
մեծ գլխով, դնում կեղևների արանքը և սոսնձում: Մի քանի այդպիսի
ընկույզների թելերը կապում են իրար, որն էլ դառնում է «Չարխափան»:
Հայ մարդիկ հավատում էին, որ այդ շրխկոցը «վախեցնում և քշում է
չարին»:
Երեխաների սիրված խաղերից են եղել վեգը և ընկուզախաղերը:
Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից,
ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու,
ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած
ընկույզները նրանն են:
Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ
գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են
վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ
մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:
Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի
մյուս շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ չի
կատարվում փոքրերի կողմից:)
Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
ուղղությամբ շարժելով:
Թելից կախված ընկույզը մոտեցնել խաղացողներից մեկի բերանի մոտ
այնպիսի հեռավորությամբ, որ նա կարողանա փչելով հեռացնել իր
դեմքից: Փչել ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար շնչով: Սրանք վոկալ
շնչառական վարժություններ են, որոնք կատարվում են նաև
ստվարաթղթից պատրաստված «թիթեռնիկով»:
Թելից կախված ընկույզի թելը մատի վրա փաթաթելով կարճեցնել
այնքան, որ մնա մեկ թզաչափ: Խաղացողները փորձում են տարուբերելով
իրար խփել ընկույզները: Խաղի ընթացքում թելերը փաթաթվում են, որն էլ
բավական հետաքրքիր ու զվարճալի է դարձնում բավական դժվար խաղը:
Խաղացողներից յուրաքանչյուրի ձեռքին մեկական թելից կախված
ընկույզ է (թելի երկարությունը՝ մոտ 30սմ): Նրանք կանգնում են
շրջանաձև, իրար բավական մոտ, ձեռքերը մոտեցնում են և սկսում
անկանոն թափահարել այնքան, մինչև թելերը խառնվեն իրար:
Ստացվում է շրխկան – չարխափան:
Խաղացողները, ձեռքերին մեկական Չարխափան բռնած, կանգնում են
ուղիղ գծով: Խաղավարը իր չարխափանով անցնում է խաղացողների
մոտով և ռիթմիկ շրխկացնում: Խաղացողները կարող են կրկնել նույն
ռիթմը կամ՝ շրխկացնել իրենց ռիթմիկ պատկերը: Շրխկոցով իրար
բարևում են, հարցեր տալից և շրխկան պատասխան ստանում: Խաղը
հետաքրքիր է միայն այն ժամանակ, երբ խաղավարը գիտի խաղալու
ստեղծական «կանոններ», ունի վառ երևակայություն:
Որպես շրխկան, Չարխափանը կարող է ռիթմիկ շրխկոցով նվագակցել
ունկնդրվող երաժշտությանը, կատարվող երգին, բանաստեղծությանը:
Այն կարող է հանդես գալ ինչպես առանձին, այնպես էլ մյուս՝
հարվածային, շրխկան, չխկչխկան նվագարանների հետ:
Խաղացողների ձեռքին մեկական Չարխափան է: Պետք է խափանեն, քշեն
ամեն տեսակ վատը, չարը, անցանկալին, խանգարողը: Նախ՝ մաքրում,
քշում, հեռացնում են չար, անցանկալի երևույթները, ապա իրենց համար
անցանկալին: Իհարկե, վերջինս կատարվում է հետաքրքիր, անսպասելի
հարցերի և երկխոսության օգնությամբ: Ի դեպ, խաղը խաղալու համար
պարտադիր չէ Ամանոր ու Չարխափանի առկայություն: Երբ ինչ որ բան
այնպես չի ընթանում, կարելի է հիշել, որ Չարխափանը չքացնում է
խանգարողը. «Որ քո անուշադրությունը Չարխափանը չքացնի»: Շատ
կարևոր է այդ ամենն անել հումորով, թեթև, խաղային:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s