Рубрика: Ընթերցարան

Ամանորյա հեքիաթներ

christmas1

Ձեռնոցը

Ուկրաինական ժողովրդական հեքիաթ

Անտառով գնալիս  մի ծերունի կորցնում է ձեռնոցը: Մուկը  գալիս,մտնում էմեջը և ասում.

–Ինչ տաքուկ է,էստեղ էլ կապրեմ:

Ցատկոտելով գալիս է գորտը:

–Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

–Ես Ճսճստան մկնիկը:Իսկ դու ո՞վ ես:

–Ես Կռկռան գորտն եմ:Ներս չե՞ս թողնի,-խնդրում է գորտը:

–Ինչու չէ:

Սկսում են երկուսով ապրել:Մեկ էլ նապաստակն է վազելով գալիս,տեսնում էձեռնոցը և հարցնում.

–Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

–Ճստճստան մկնիկը,Կռկռան գորտը:Իսկ դու ո՞վ ես:

–Ես Արագավազ շլդիկն եմ:Ինձ էլ ներս չե՞ք թողնի:

_Դե լավ,արի:

Երկուսը երեք են դառնում:Մեկ էլ գալիս է աղվեսը և հարցնում.

–Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

–Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը:Իսկ դու ո՞վ ես:

–Ես Աղվես քույրիկն եմ:Ի՞նչ կլինի,ինձ էլ ներս թողեք:

_Դե լավ,դու էլ արի:

Սկսում են արդեն չորսով ապրել:Մեկ էլ գայլն է գալիս,պտտվում ձեռնոցիշուրջը և հարցնում:

–Ով է ապրում էս ձեռնոցի մեջ:

–Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը:Իսկդու ո՞վ ես:

–Ես էլ Գորշ գայլն եմ:Ինձ էլ ներս թողեք:

–Դե լավ,ներս արի:

Գայլն էլ է ներս մտնում,դառնում են հինգը:Մեկ էլ որտեղից որտեղ վարազն էգալիս:

–Խռա–խռա, ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

–Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշգայլը:

Իսկ դու ո՞վ ես:

–Խռա–խռա–խռա,ես էլ Ժանիք վարազն եմ: Ինձ էլ ներս թողեք:

–Այ քեզ փորձանք: Ով գալիս է, ինձ էլ ներս թողեք:Ախր տեզ չկա,ուր մտնես:

–Լավ էլի,ներս թողեք:

–Դե լավ,ներս մտիր,մեկ է մտնելու ես:

Վարազն էլ է մտնում:Դառնում են արդեն վեցը,տեղերն այնքան է նեղանում,որէլ ճար չի լինում:Մեկ էլ թփերը կոխոտելով,ճռթճռթացնելով գալիս էարջը,ձեռնոցի շուրջը պտտվում ու թե.

–Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:

–Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշգայլը,Ժանիք վարազը:Իսկ դու  ո՞վ  ես:

–Օ–հո–հո,ինչ շատվոր եք:Ես Մռմռթան արջն եմ:Ինձ էլ ներս թողեք:

–Ո՞ւր թողնենք,առանց քեզ էլ տեղներս նեղ է:

–Դե լավ,մի բան արեք:

_Էհ,ինչ արած,մտիր մի կերպ:

Արջն էլ է մտնում,դառնում են յոթը:Ձեռնոցն արդեն ճղվելու վրա է:

Հանկարծ ծերունին նայում է տեսնում,որ ձեռնոցը կորցրել է:Հետ էդառնում,ման է  գալիս, ման, շունն էլ առջևից է վազում: Վազում է,վազում,մեկէլ տեսնում է պապի ձեռնոցը գալարվում է իրեն –իրեն: Որ չի հաչում.«Հաֆ–հաֆ–հաֆ», գազանները վախից դուրս են պրծնում ձեռնոցի միջից,ցրվումանտառով մեկ:

Ծերունին գալիս է,ձեռնոցն առնում  ու գնում:

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևըզարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s