
Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի գեղեցիկ արտացոլում է:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի տիկնիկագործության ջոկատ
Տրողությունը՝ հունվարի 18-30-ը մեկ ժամ տևողությոմբ
Օրերը, ժամերը ՝ երեքշաբթի, ուրբաթ 12։30-13։30
Նպատակը և խնդիրներ՝
- ճամբարականներին ծանոթացնել հայկական ծիսական տիկնիկների
- ազգագրական փառատնի ընթացքում պատրաստել տիկնիկներ թելերից
Աշխատանքի ընթացքը՝
Տիկնիկագործություն ընտրած ճամբարականների հետ կաշխատենք երկու տարբեր ուղղություններուվ՝ պատրաստվելով և ազգային և ծիսական տիկնիկներ։ Ազգային տիկնիկներ պատրաստելուց առաջ կուսումնասիրենք տարբեր շրջանների տարազներին, իրենց առանձնահատկություններին այնուհետև յուրաքանչյուր սովորող կընտրի իր տիկնիկի հանդերձանքը։
Ծիսական տիկնիկների դեպքում կծանոթանաք ծեսերին, խորհուրդին յուրաքանչյուր տիկնիկի դերն ու կարևորությունը այդ ծեսին։ Կսովորենք նաև տվյայ ծեսից երգերի հատվածներ։ Մեդիա հարթակում Paint ուսումնական գործիքի օգնությամբ կկրնօրինակենք մեր պատրաստած տիկնիկները։