Рубрика: 2020-2021թ․ ուսումնական տարի, Նախագծեր

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Իրականացման տևողությունը՝  մարտի 1 — ապրիլի 10

Մասնակիցներ՝ 2․3 դասարանի սովորողներ

Նպատակը` ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, ծաղիկներ, գունաներկեր, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Նախագծի իրականացման ընթացքը

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ:

Նախագիծը  խաչվում է գարնան սկզբի, թումանյանական օրերի ամփոփման, զատկական, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների

Մայրենի լեզու ստեղծականություն մեդիա

  • Տեսապատումների ստեղծում «Իմ Մայրիկը» թեմայով
  • Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ մայրիկներին, տատիկներին, քույրիկներին

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային)
  • Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում
  • Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով)
  • Ֆոտոնկարների և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումԲնագիտություն + մեդիա
    • Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում
    • Ծառատունկ, ծաղկատունկ
    • Ծաղիկների գունավորում
    Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններԵրևանյան զբոսայգիներ՝պլեների իրականացում, գարնանային զարթոնքի դիտարկումՆախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում: Նախատեսվում է ստեղծել՝
    • Թղթային ու էլեկտորնային բացիկներ
    • Ծաղկե թաղարներ
    • Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոնյութ)           

Մեդիաբացիկներմայրիկներին

Կավե կախազարդեր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s