Рубрика: Ուսումնական նյութեր

Միջինքի ծեսը Հյուսիսում և ընտնեկան դպրոցներում

Դովլաթ, սարն ես, ձորն ես,
Ո՞ր թփի տակ ես։
Արի տեսնենք ու՞մ բաժինն ես ։

Օրը՝ 10․03․2021

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, ընտանեկան դպրոցներ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողներ, տատիկներ, մայրիկներ

Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։ Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։

Կուկլի բաղարջ կշաղինք,

Ծեծած  կամպետով շաղինք,

Մեջ լէ չիր, չամիչ հլնանք,

Ընկզի կթուն չմոռնանք:


Օսկի մատնիք մեջ թալինք,

Տարին թունդրի մեջ կողինք,

Քառասուն մանկան  աղոթինք,

Չալիկ դանկով բար կտրինք:

Նպատակ՝

  • ուսումնասիրել ազգային խոհանոցը
  • ձեռք բերել խոհարարական հմտություններ
  • ծիսական ուտեստների ճանաչում
  • խոհանոցում աշխատելու կարողությունների ձեռքբերում

Ընթացքը՝  Սովորողը տատիկի կամ մայրիկի հետ պատրաստում է ծիսական գաթան, յուրաքանչյուրը ներկայացնում է իր բաղադրատոմսը և խորհուրդը։ Միջինքի գաթան պատրաստելուց հետո տատիկը կամ մայրիկը կատարում է Միջինքի կտրելու արարողությունը։Տեսանկարել արարողությունը և ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին՝ rozikyan@mskh.am

Նախագծի ամփոումը՝ այստեղ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s