
«Ուսումնական գարուն» ուսումնական նախագիծ
Մասնակիցները՝Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ
Նպատակը՝
- ուսումնական արձակուրդների ընթացքում սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում
Խնդիրներն են՝
- ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
- ստեղծագործական երևակայության զարգացում.
- տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
- բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
- դիտարկելու, ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում
Աշխատանաքային ուղղություններ՝
- Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
- Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում գյուղում գարնանը
- Իմ թաղամասը, իմ թաղամասի լավ և վատ կողմերը
- Ընտանեկան կինոդիտումի կազմակերպում-Ֆիլմեր բոլոր տարիքի երեխաների համար
- Ընտանեկան թատրոն
- Իմ ծնողների աշխատավայրից
- Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում
- Իմ կենդանին, բույսը…
- Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում
Ընթերցանություն
Քո ցանկությամբ ընտրի՛ր որևէ գիրք կամ ստեղծագործություն(կարող ես գրադարանից վերցրած գիրքդ ներկայացնել): Կարդա՛, դրա մասին տեսանյութ պատրաստի՛ր կամ պատում գրի՛ր, ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին (rozikyan@mskh.am):
Կարող ես օգտվել հետևյալ ցանկից՝
Ղ. Աղայան՝
Մանկական պատմվածքներ, բանաստեղծություններ
Ջաննի Ռոդարի՝ Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով , Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա, Պաղպաղակե դղյակը,Երկիր որտեղ բոլորը կարագից են, Կոնֆետի անձրև, Թե ինչպես կապիկներրը ճամփորդեցին,Շոկոլադե ճանապարհը, Ոչ մի բանից մարդուկը, Թարս հարցեր, Այ քեզ շաբաթ
Գարնանային ֆոտոպատումներ
Լուսանկարի՛ր գարնանային տեսարաններ (ծաղկած ծառեր, այգիներ, մարդկանց տրամադրությունը, բնության, քաղաքի հետաքրքիր տեսարաններ, պատկերներ): Լուսանկարները (10-15) փոքրիկ պատումի հետ ուղարկի՛ր ինձ:
Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի դիտարկում
word-ի մեջ 5 օրյա դիտարկման համար աղյուսակ գծի՛ր, առավոտ-կեսօր-երեկո եղանակային դիտարկումներ արա և աղյուսակում նշի՛ր, թե ինչպես փոխվեց եղանակ: