
Հեղինակայինը՝ 2-3-րդ դասարաններում․ համակարգումը՝ Մանուշակ Աբրահամյանի
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի հինգ տարեկանների մեկամյա ուսուցման խմբերում, վեց տարեկանների առաջին դասարաններում, ինչպես նաև կրտսեր դպրոցի երկրորդից երրորդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։
Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:
Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։ Դրանցով են որոշվում ուսումնական գործունեությունները, ստուգատեսները, ծեսերը, տոները:
Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգիենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:
Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար ձևերով։
Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների և գույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում`սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։
«Իմացումի հրճվանք» ծրագիրը ղեկավարում է դասվարը:
Բաղադրիչներ (ներկայացված մշակումները խմբագրման փուլում են)
- Տեխնոլոգիա
- Մայրենի լեզու
- Շախմատ
- Մաթեմատիկա
- Ես և շրջակա աշխարհը
- Մարմնակրթություն
- Երաժշտություն
- Անգլերեն
- Ռուսերեն
Ընտրությամբ գործունեություն
Բանավոր մաթեմատիկա. մշակումը՝ Մանուշակ Աբրահամյանի
Երաժշտության ընտրությամբ գործունեության ծրագիր. կրտսեր դպրոց
Սովորողի զարգացման բնութագիր՝ 3-րդ դասարանDOWNLOAD
Ուսումնական ռեսուրսներ․ 3-րդ դասարան
- Հայոց լեզու 3. աշխատանքային գիրք-տետր
- Արևքուրիկ 3
- Մատենիկ 3
- Նախագծային ուսուցման ընթերցարան
- «Ընթերցարան» մաս 1
- «Ընթերցարան» մաս 2
- Մաթեմատիկ 3 (Շաղիկ)
- Մաթեմատիկա 3. առաջադրանքների փաթեթ
Խաղադարան
- Խաղիկներ, ասիկներ, հաշվերգեր
- Համակարգչային, առցանց խաղեր
- Ծիսական, երաժշտական խաղեր
- Մարզական, բակային, ազգային խաղեր
- Ջրային խաղադարան
- Տրամաբանական, սեղանի խաղեր
- Ռոդարիական խաղեր
Ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ
Դասարանական օրացույց 2020-2021 ուստարի
Ծրագրի կրթական միջավայր, կազմակերպում
Ուսումնական ճամփորդությունների ուղեցույց
Փաստաթղթեր