
Վայրը` Արագածոտնի մարզ Ապարանի ջրամբար
Քարտեզը՝ այստեղ
Մեկնում` սեպտեմբերի 1, ժամը՝ 10։00 Ս.Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ` 16։00 Ս.Երրորդություն եկեղեցու բակ
Երթուղի` Երևան-Ապարան հեռավորություն՝ 59 կմ
Ճանապարհի տևողությունը՝ մեքենայով ՝ 1 ժամ 10 րոպե
Մասնակիցներ՝ 2․2, 3․1, 3․2 3․3 դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան, Ազնիվ Մանուկյան, Լուսինե Բարծուդարյան, Նարինե Պողոսյան
Նպատակը՝
- Ուսումնական տարվա մեկնարկը բնության գրկում
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
- Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Նախապատրաստական աշխատանքներ, նախագծի ընթացք
Մինչ մեկնելը սովորողները համացանցում տեղեկություններ կփնտրեն տեղանքի մասին, Google.map ծրագրով կգտնեն, կուսումնասիրեն տեղանքը, կծանոթանան կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:
Նույն ծրագրի օգնությամբ կհաշվենք Երևանից- Ապարան հեռավորությունը՝ մեքենայով, ոտքով: Սովորողները որպես բնագետներ կկազմակերպեն տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք, ձեռք կբերեն բույսերի, տերևների, քարերի տեսակներ։ Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար: Եղևնիների բացատում կունենանք նկարչական պլեներ, կկազմակերպենք մարզական խաղեր, օրը կավարտենք ծիսական երգ-պարով։
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ալկոգել
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
- Կողմնացույց
Ամփոփում՝ այստեղ