Рубрика: Ուսումնական նյութեր

Անկախության և բերքի տոնը Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 21-23

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․3 և 4․2 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Հեղինե Խալաթյան, Հասմիկ Մաթևոսյան

Մեկնում՝ սեպտեմբերի 21-ին, 08:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ՝ սեպտեմբերի 23, 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ 

Երթուղին՝ 

Մեկնում՝ Երևան-Արտաշատ- Արարատ- Երասխ- Արենի- Գետափ- Շատին- Արտաբույնք- Եղեգիս- Արատես երթուղով:

Վերադարձ՝ Արատես -Եղեգիս- Շատին- Օրբելիների քարավանատուն -Վարդենյանց լեռնանցք-Մարտունի- Հայրավանք- Սևան- Երևան երթուղով:

Հայրենագիտական կանգառներ.

  • Հորբատեղ
  • Եղեգիս
  • Սմբատաբերդ
  • Արատեսի վանք
  • Զորաց եկեղեցի
  • Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Սևանա լիճ-Հայրավանք

Նպատակը՝  

  • Դեպի հայրենի բարձունքներ. հայացք բարձունքից։ Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում
  • Ուսումնահայրենագիտական ճամփորդության միջոցով  սեբաստացիական ընտանիքների ներառումը հեղինակային կրթական ծրագրերում
  • Սովորողների ինքնուրույնության, ինքնակազմակերպման  հմտությունների և կարողությունների ձևավորում
  • Դպրոց բնության գրկում, նոր հմտությունների ձեռքբերում-զարգացում
  • Բնապահպանական աշխատանքներ
  • Բերքահավաք՝ բերքի տեսակավորում, տեղավորում, չրի, այլ անուշեղենի պատրաստում, 
  • Ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը
  • Աշնանային Արատես՝ ֆոտոպլեներ, նկարչական պլեներ

Ճամբարային գործունեության ուղղությունները

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում

  • Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում
  • Այցելվող երթուղու վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն
  • Հանդիպում հայրենագետ Հեղինե Խալաթյանի հետ

Նախահաշիվ Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ

  • Սննդի վճարը՝ 3000, երեք օրվա համար
  • Տրանսպորտի վճար՝ 80.000,  վճարի մի մասը ՝ կրթահամալիրի աջակցությամբ

Տրանսպորտ՝

Անհրաժեշտ իրեր

  • քնապարկ
  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ, արևապաշտպան շարֆ, գլխարկ
  • տաք գիշերազգեստ և հողաթափեր
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, ջուր առաջին օրվա համար
  • դիմակ, ախտահանիչ լուծույթ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • սեղանի ինտելեկտուալ խաղեր
  • նկարչական պարագաներ
  • հեռադիտակ
  • սպասք՝  թղթից մեկանգամյա օգտագործման

Եռօրյա ճամբարի աշխատակարգ․

Օր 1

08։30-Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Կանգառ Արփայի հովտում

11։00 Կանգառ Հորբատեղիում, ընդմիջում

12։00- Եղեգիս քայլք Սմբատաբերդ՝ բարձունքի հաղթահարում

16։00-Ժամանում Արատես, իրերի տեղավորում

17։00- Ընդմիջում

18։00 Միջավայրի խնամք

18։30 Բերքի տոնի նախապատրաստական աշխատանքներ՝ երգուսուցում, պարուսուցում

20։00 Ընթրիք

21։00 Խարույկ, օրվա ամփոփում

22։00 Հիգիենայի ժամ, քնի նախապատրաստություն

Օր 2

08։30 Վերկաց

09։00 Նախավարժանք

09։30 Ուսումնական ժամերգություն Արատեսի վանքի ծիսական հարթակում

10։00 Նախաճաշ

11։00 Ներարատեսյան պտույտ, մասրահավաք, քայլք դեպի Խաչոց ձոր

12։00 Խնձորի, ալոճի,տանձի բերքահավաք

14։00 Ճաշ

14։30 Խնձորի չրի պատրաստում, մասուրի և ալոճի պահեստավորում

17։00 Թոնրի գաթայի պատրաստում

18։00 — Կոմիտասով բերքի տոն

20։00 Ընթրիք

21։00 Խարույկ, օրվա ամփոփում

22։00 Հիգիենայի ժամ, քնի նախապատրաստություն

Օր 3

08։30 Վերկաց

09։00 Նախավարժանք

09։30 Նախաճաշ

10։00 Միջավայրի խնամք, սենյակների հարդարում

11։00- խմբային աշխատանք/ ճանապարհի համար բրդուճների պատրաստում, տարածքի մաքրում/

12։00 Մեկնում

Կանգառ 1՝ Եղեգիս, Զորաց եկեղեցի

Կանգառ 2՝ Արգիճի գետ

Կանգառ 3՝ Սելիմի քարավանատուն

Կանգառ 4՝ Սևանա լիճ-Հայրավանք

Ակնկալվող արդյունքը՝ Ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում՝ պատումի տեսքով։

Նախագծի ամփոփումը՝ այստեղ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s