
Օրը՝ նոյեմբերի16, ժամը 10։00
Վայրը՝ Ագարակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոպարտեզի 2․3 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ծրագրում՝
Սովորողներին ծանոթացնում ենք.
- ալյուրից խմոր պատրաստման ընթացքին
- լավաշի, թոնիրի կառուցվածքին
- լավաշի ստեղծման պատմությանը
Երգում ենք՝ ՀԱՑ ԹԽԵԼՈՒ ԽԱՂԵՐԳԵՐԻ ՇԱՐԱՆ
ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր մազերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր հոնքերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թշերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր դոշերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ուսերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թևերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թաթերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր բըտըվնուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր փեշերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ոտքերուն կըշաղեր:
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր:
ԳՈՒՆԴ ԱՆԵՄ
Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:
ՔՈՒՐԻԿ ԶԻԶԻ
Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:
Պարում ենք` Կոմիտասի «Շորոր», Թամզարա
Նկարագրություն
Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո տատիկի հետ ալյուրը մաղում, խմորը հունցում, թողնում ենք հասունանա: Մինչ խմորը կհասունանա, զրուց-քննարկման արդյունքում փորձում ենք ամբողջացնել, թե ինչ գիտենք խմորի, լավաշի, թոնրի մասին: Երգում ենք`Հաց թխելու խաղերգերի շարանը, պարում՝ պարերը:
Նախաճաշելուց հետո, վերցնում ենք ուսապարկերը, քայլարշավով գնում Ագարակ`թոնրատուն, որտեղ էլ իրականացնում ենք լավաշթխիկը:
Արդյունքում համտեսում ենք մեր թխած լավաշը, ուղիղ միացումներ, տեսանյութեր և ֆոտոպատումներ ենք հրապարակում բլոգում, ենթակայքում։