
Օրը՝ հունվարի 26
Ժամը՝ 12։00
Վայրը՝ Մայր դպրոցի մարզադահլիճ
Մասնակիցներ՝ «Հասկեր» ջոկատ
Նպատակներ՝
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Ընթացքը՝
1. Կատարել շարային վարժություններ,«Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն շարքից, շարափոխվել։
2. Քայլով մարշ տեղում և ընթացքից։
3. Օղակի պտտում 30 վայրկյան։
4. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով, 1 ոտքով։
5. Մարմնամարզական ներքնակի վրա, գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ՝ առանց ծալելու։
6.Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին, իջնել ներքև 3-5 անգամ։
7. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ։
8. Պայմանական գծի վրայով քայլել՝ աչքերը փակելով։
Արդյունքներ՝