Рубрика: Ազգագրկան փառատոն 2022

Մշակույթի հետքերով․ Թռչնատառեր

Հյուսիս-Արևելք համագործակցություն

Մասնակիցներ` 3.3 և Գեղագիտական ջոկատ

Վայրը` հյուսիսային դպրոց, 3.3 բաց լաբորատորիա

Իրականացման օր, Հունվարի 18,ժամ` 10:40-11-40

Նպատակը` Ազգագրական փառատոնի շրջանակում համագործակցություն 3.3 ջոկատի հետ։ Նոր կապերի ստեղծում

Ընթացքը` Գեղագիտական ջոկատի ճամբարականներն համագործակցային այցելություն կունենա Հյուսիսային դպորց, որի ընթացքում Գեղագիտական ջոկատն իրենց կրտսեր ընկերներին կփոխանցեն իրենց հմտությունները` թռչնատառերի գրելու արվեստ։

Արդյունքը կամփոփվի՝ բլոգնելում, կայքում։

Рубрика: Ազգագրկան փառատոն 2022, Ազգային հագուստ՝ տարազ

Մեկ օր «Տերյան մշակութային կենտրուն»ում

Լուսանկարը՝ «Տերյան մշակութային կենտրոն»ի էջից

Ազգագրական փառոտնի շրջանակներում համագործակցություն «Տերյան մշակութային» կենտրոնի հետ

Իրականացման օրը, ժամ՝ հունվարի 19

Քարտեզը՝ այստեղ

Մեքենա՝ Մերսեդես սպրինտեր 37CP 063

Վարորդ՝ Աեքսանյան Արաիկ(հեռ` 094480163)

Մասնակիցներ՝ «Հասկեր» ջոկատ և հայրենագետ-բնագետների ջոկատ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Հեղինե Խալաթյան, Նարինե Պողոսյան

Լուսանկարիչ՝ Կարինե Խառատյան

Նպատակը՝ որպես Ազգագրական փառատոնի մեկ ուղղություն ուսումնասիրել ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։

Խնդիրներ՝ Համգործակցություն ոլորտի ուսումնասիրությամբ գերազանց զբաղվող «Տերյան մշակութային կենտրոն»ի հետ։

Ընթացքը՝ Սովորողները նախապես տեղեկություններ կհավաքեն տարազի և կենտրոնի մասին։ Շրջայց և ընդհանուր ծանոթություն կլինի կենտրոնին, սովորողները կկրեն տարազ և կլուսանկարվեն։

Արդյունքում՝ սովորողները կունենան գեղեցիկ տարազային ֆոտոշար, որով կամփոփենք Ազգագրական փառատոնը։ Արդյունքները կամփոփվի սովորողների բլոգներում, կայքում։

Ամփոփումն՝ այստեղ։

Рубрика: «Սովորող սովորեցնող» ազգային խաղեր, պարեր, երգեր, Ազգագրկան փառատոն 2022

Ազգագրական փառատոն․պարում ենք միասին

Հունվարյան ճամբարըմեզ մոտ պարաշատ և երգաշատ է։ Մենք մեր ավագ և կրտսեր ընկերներին սովորեցնում ենք ազգագրական, պարեր, երգեր և խաղեր։