

«Սովորող սովորեցնող» ազգային պարերի, խաղերի, երգերի ուսուցում
Ամիսներ շարունակ «Սովորող սովորեցնող» ազգային պարերի, խաղերի,երգերի ուսուցում նախագծով տարբեր պարային, խաղային հանդիպումներ ենք ունենում թե՛ դպրոցում , թե՛ դպրոցից դուրս։ Յուրաքանչյուր հանդիպումից առաջ մենք՝ դասարանի սովորողներով, հասցնում ենք յուրացնել պարերը, խաղերը, դիտում ենք ուսումնական նյութեր։ «Սովորող սովորեցնող» նախագիծը նպաստում է սովորողների մոտ մեծ ոգևորություն առաջացնել, իրենց սովորածը փոխանցել թե՛ ավագ, թե կրտսեր ընկերներին։ Ճամփորդությունները, քայլքերը ուղեկցվում են ծիսական երգերով, պարերով։
Արդյունքներ՝
Ազգային խաղեր՝ զորի-զորի, աքլորակռիվ, ուժախաղեր
Մայիսյան հավաք․Ազգային պարերի ուսուցում
Ազգային խաղեր Զովաբերի գյուղական ճամբարում
Պարային հանդիպում 2․1 ջոկատի հետ
Պարային հանդիպում 1․2 ջոկատի հետ