Рубрика: Ուրբաթ-համերգ

Կանաչացավ ծառն ի խնկին

Գովք բնության, ծառ ու ծաղկի նախագծով ուրբաթ-համերգ՝ «Կանաչացավ ծառն ի խնկին»

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Օր՝ ապրիլի 1

Ժամ՝ 15.15

Վայր՝ Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր, գործընկերներ, այլք

  • Անդաստան-Հյուսիսային կողմն աշխարհի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

  • Բարի լույսի զանգեր. խոսք՝ Հովհ. Թումանյանի

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,

Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,

Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

  • Հովհ. Թումանյան՝ «Համերգ»

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

  • Խոսք և երժ. Հովհ. Թումանյանի՝ «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա»

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:

  • Սար, սար

1.Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:
Սա՜ր, սա՜ր,
2. Ժամի դըռնեն դուս էլա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:
Սա՜ր, սա՜ր,
3. Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
Փիս գյադին յա՛ր չեմ ասի:
Սա՜ր, սա՜ր,
4. Սա՜ր, սա՜ր,
Հաց եմ թըխել փըրփըռի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ խոսողը քըրքըրի:
Սա՜ր, սա՜ր,
6. Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

  • Ախ, գարուն է

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

  1. Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

  1. Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,

Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

  1. Հալվել է ճերմակ ձյունիկ գարուն է,

Վազել է պաղպաղ ջրիկ գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Հովհ. Թումանյան՝ «Փոքրիկ երկրագործը»

Եկավ գարուն, եկան հավքեր,

Տաքցավ արև, գլգլան ջրեր,

Եկան վարի-ցանքի օրեր։

Կռունկն ամոլ արեցի,

Սագերն հորիք լըծեցի,
Ճնճղուկն հոտաղ վարձեցի,
Կաքավն հացվոր բռնեցի,
Արտ ունեի՝ վարեցի,
Ցորեն, գարի ցանեցի։

  • Կանաչացավ ծառն ի խնկին

1.Կանաչացավ ծառն ի խնկի,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր հերով, մերով:
2. Կանաչացավ ծառն ի խնկի,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր ախպերներով:
3. Կանաչացավ ծառն ի ծիրան
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր ընկերներով:
4. Կանաչացավ ծառն ի նշին,
Կանաչացավ ծառ ճյուղերով,
Մեր թագավոր սուրբ քավորով:

  • Խնկի ծառը ծաղկել է

1.Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը քնել է,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

Միջնանագ

2.Մեր դռանը խնկի ծառ,

Նախշուն բլբուլ վրեն թառ,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

  • Մեր դռանը խնկի ծառ

1. Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյուլում ջան։

2.Մեր դռանը խնկի ծառ,

Գյուլում ջան,
Նախշուն բլբուլ վրեն թառ,

Գյուլում ջան,
Երթար ու գար, շորոր տար,

Գյուլում ջան,
Սիրուն յարին օրոր տար։

Գյուլում ջան:

1. Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյուլում ջան։

  • Հովհ. Թումանյան՝ «Մանուկն ու ջուրը»

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

  • Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

  • Ծառս ծաղկեցավ

1.Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

2.Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

3.Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

  • Ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

  • Թաշկինակներով պար

Նախագիծը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s