
Քարտեզը՝ այստեղ։
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 3․3 դասարանի սովորողներ
Օրը, ապրիլի 29, ժամ՝ 10։00- 14։00
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան
Նախագծի նպատակը. «Էկոտուր 2022» նախագծի շրջանակում իրականացնել բնապահպանական-հայրենագիտական քայլարշավ Հրազդանի կիրճում։
- Կազմակերպել տարածքի մաքրում
- Թափառումներ Զանգվի ափին
- Ընթերցումներ, երգեր, ազգային խաղեր
- Գարնանային դիտարկումներ
Ճանապարհի նկարագրություն՝
- Երթուղայինով՝ Հյուսիսային դպրոցից, Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սուրբ Սարգիս եկեղեցի
- Սուրբ Սարգիս եկեղեցի, ոտքով՝ Հրազդանի կիրճ, Մանկական երկաթուղի
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ալկոգել
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-թերմոս
- Հարմար հագուստ, կոշիկ, արևապաշտպան գլխարկ
- Բուժական արկղիկ՝ դպրոցից
- Մեդիագործիքներ՝ հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
Նախապատրաստական աշխատանք՝
Սովորողների հետք քննարկել բնապահպանական խնդիրները, մաքուր բնություն ունելաու կարևորությունը։ Google Maps-ի օգնությամբ գծել քարտեզ, զրուցել անցնող տարածքների մասին: Ուսումնասիրել տարածքի հետքաքրքիր վայրերը։
Նախագծի ամփոփումն՝ սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում։