Рубрика: Մայիսյան 17-րդ հավաք

Համբարձումը բարձունքին․համագործակցային նախագիծ

Գագարին նախագիծ․ կրթական փոխանակումներ, համագործակցային նախագիծ

Օրը՝  մայիսի 18

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 16։00

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք գյուղ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2․1և 3․3 դասարանի սովորողներ և Ծաղկունք գյուղի միջնակարգ դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողներ, ծնողներ

Նախագծի պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Սրբուհի ներսիսյան, Նարինե Պողոսյան, Ծաղկունքի դպրոցի 3-րդ դասարանի դասվար՝ Թագուհի Փիլոյան

Նախագծի նպատակներ և խնդիրներ՝

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծիսական խոհանոցին
  • ազգային արժեքների տարածում
  • գյուղի բնակիչների հետ միասին վերականգնել ծեսը
  • ծանոթանալ գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ
  • սովորողները իրենք կդառնան  ավանդույթների կորղն և փոխանցող ընտանիքի անդամներին
  • հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում՝ երգուսուցում, պարուսուցում,
  • Ճամփորդություն
  • Ամփոփում

Ծրագրում՝

  • Կանգառ Դդմաշենի ավազահանքերի մոտ
  • Այցելություն գ․Ծաղկունք
  • Համբարձման ծեսի մեկնարկ․ տնից-տուն
  • Բարձունքի հաղթահարում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի
  • Համբարձման ծիսական երգեր, խաղեր եկեղեցու բակում
  • Տոնական ընդմիջում
  • Միջավայրի խնամք
  • Վերադարձ

Նախապատրաստական աշխատանք

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում ենք Համբարձման ծեսը.
  • Սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Արդյունքներ՝

Ծեսն իրականացնողը կիմանա

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ծիսական պարագաները:

Սովորողը կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:



Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s