
Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է:
Կրտսեր դպրոցականի թվային գործիքին ներկայացվող պահանջներն են.
- Էկրանի անկյունագիծը ամենաքիչը 10″
- Օպերատիվ հիշողությունը ոչ պակաս 1Գբ֊ից
- Կոշտ սկավառակի առկայություն (մինիմում 160 Գբ)
- Անլար կապի հնարավորություն (WiFI)
- USB և VGA ելք (անհրաժեշտության դեպքում` պրոյեկտորին միացնելու համար)
- Օֆիսային փաթեթի առկայություն (Microsoft office)
- Օպերացիոն համակարգը Windows 10 և բարձր
- MS Word (տեքստային խմբագիր)
- MS Excel (էլեկտրոնային աղյուսակների ղեկավարման համակարգ)
- MS PowerPoint (ներկայացման ստեղծման և արտապատկերման համակարգ)
- KDWN (հայատառ տպելու և ընթերցելու հնարավորություն)
- Որևիցէ PDF և DJVU reader
- Վիդեոկոդեկների առկայություն
- Նկարչական — գրաֆիկական խմբագրիչներ. Microsoft Paint կամ համարժեքը
- Վիդեոխմբագրիչ Microsoft Movie Maker կամ համարժեք
Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:
Ծրագրերը ներբեռնելու համար կարելի է օգտվել կրթահամալիրի գլխավոր կայքի http://itlab.mskh.am/ բաժնից: