Рубрика: Վերապատրաստում

Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ,  1 կրեդիտ

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Պատասխան՝

Ուսումնասիրելով Հանրակրթության մասին ՀՀ օրենքի բոլոր հոդվածները, առանձնացրել եմ այն կետերը որտեղ նշված է «ուսուցիչ» բառը:

Հոդված -3

  • 6-1, 10.9, 13, 14, 14.1, 14.2

Հոդված 10

  • 7, 13

Հոդված 11

  • 4

Հոդված 17.1

  • 11

Գլուխ 5

Հոդված  19

  • 3

Հոդված 25

  • 5

Հոդված 26

  • 1, 4, 5, 6, 7, 8-1, 8-2, 9, 10, 11, 16, 17, 27

Գլուխ 6

Հոդված 29

  • 12.1, 12.3, 13, 14

Հոդված30

  • 22

Գլուխ 8

Հոդված 38

  • 5

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Պատասխան՝

 Հանրակրթության մասին օրենքի հոդված 2-ում մանկավարժական ախշատողի գործունեությունը սահմանվում է հետևյալ ձևով ՝

2․10 մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.

Եզրակացնում եմ, որ մանկավարժական աշխատողը պարտադիր չէ զբաղվի ուսուցչությամբ։

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Պատասխան՝

Նույն հոդվածի 10․13 կետում ուսուցչի գործունեությունը սահմանվում է հետևյալ ձևով՝

ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

Քանի որ օրենքով սահմանված կարգով ուսուցիչը իրականացնում է մանկավարժական գործունեություն, հետևաբար նա համարվում է մանկավարժական աշխատող:

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Պատասխան՝

17.3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

17.4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Պատասխան՝

Ուսումնասիրելով 28–րդ հոդվածի 4–րդ և 5–րդ կետերը եզրակացնում եմ , որ կարող է համարվել ուսուցիչ եթե աշխատում է համատեղելու սկզբունքով:

4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:

Читать далее «Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ»
Рубрика: Վերապատրաստում

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ժամանակահատվածը՝ 22.08-26.08

Հանդիպման վայրը՝

  • Ավագ դպրոց 3․1 դասասենյակ

Աշխատաժամանակ՝

  • 23.08 — ժամը՝ 15:00 –16։00
  • 24.08 — ժամը՝ 15:00 –16։00
  • 25.08 — ժամը՝ 15:00– 16։00

Վերապատրաստող՝

Դասընթացի ծրագիր՝ այստեղ

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման աշխատակարգ

Վերապատրաստման սկիզբը՝ օգոստոսի 22, 2022թ.

Ավարտը՝ հոկտեմբերի 28, 2022թ.

Վայրը՝ «Մխիթար Սեբստացի» կրթահամալիր (Բաբաջանյան 25):

Խումբ՝ 1-ին

Դասընթացների ծրագրերվերապատրաստողներխմբեր, դասացուցակ:

Կրթահամալիրի տնօրենի հրամանը:

Читать далее «Վերապատրաստման աշխատակարգ»
Рубрика: Վերապատրաստում

Ատեստավորմանը մասնակից ուսուցիչների վերապատրաստման մեկնարկ

Օգոստոսի 22-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահում տեղի ունեցավ հանդիպում վերապատրաստման կազմակերպիչների և վերապատրաստողների հետ, որի ընթացքում ծանոթացանք վերապատրաստողների հետ, ներկայացվեց դասընթացների աշխատակարգերը:

Լուսաբանումը՝ Անի Միրզոյանի