Рубрика: Ամսիկ 2022–2023

«Սեպտեմբերիկ»․ Կրթական շքերթ

Ամենշաբաթյա ամսիկների մեկնարկը տրված է․․․

Սեպտեմբերյան առաջին ստուգատեսը մեկնարկեցինք Կրթական շերթով՝ ազգային երգ ու պարով, ռիթմիկ ծափերով, բացօթյա ընթերցումներով։ Իսկ տոնական օրն ամփոփեցինք ուրախ լողով։ Ավելին ՝ տեսանյութում։

Ֆեսբուքյան լուսաբանումն՝ այստեղ։

Рубрика: Ուսումնական նյութեր

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Ես լինելով կրտսեր դպրոցի դասվար, 1–3 դասարանում գնահատումը գնահատանիշով չեմ իրականացնում։ Սովորողի գնահատումը իրականացնում եմ ըստ աճի բնութագրի, որը լրացնում ենք յուրաքանչյուր ուսումնական շրջանին համապատասխան։

  • ո՞վ է գնահատում

Կրտսեր դպրոցի սովորողի գնահատումը կատարվում է դասվարի և առարկայական ուսուցիչների կողմից։

  • ի՞նչն են գնահատում

Գնահատում են սովորողի ուսումնական գործընթացի ընթացքում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները։ Գնահատում են վարքը, կատարված և չկատարված աշխատանքները։

  • ինչպե՞ս են գնահատում

Գնահատումը կատարվում է առանց գնահատանիշի՝ բնութագրելով սովորողի կարողությունների և հմտությունների զարգացումը ըստ առարկաների:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Ապրելակերպի անբաժան գործընթացներից մեկը դա գնահատումն է, բայց սովորողներին կարծում եմ գնահատանիշով գնահատելը ճիշտ չէ։ Յուրաքանչուր սովորող անհատականություն է և ունի զարգացման տարբեր աստիճաններ և բոլորին նույն համակարգով գնահատել և թվանշային գնահատական նշանակելը ճիշտ չէ։ Գնահատանիշ նշանակելով մենք սահմանափակում ենք գնահատման ընդհանուր պրոցեսը:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատումն ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։Գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց է իմ կարծիքով, քանի որ սովորողին անընդհատ անհրաժեշտ է խրախուսել:Գնահտման միջոցով սովորողին հնարավորություն ենք տալիս բացահայտել իր հաջողություններն ու բացթողումները, խթանել նորանոր հաջողությունների գրանցմանը և միշտ ավելին իմանալու ցանկությանը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Իմ կարծիքով գնահատման գործընթացի սկզբունքներից մեկը օգնել սովորողին բացահայտել անձնային որակները և խթանել նրա ինքնաճանաչման, ինքնազարգացման և ինքնագնահատման կարողությունների զարգացումը։

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով: Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի: Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:

ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Միավորային գնահատում՝

Միավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր:
14. Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝
1) դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող և կարգավորող նշանակություն,
2) դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռքբերումների մակարդակը պարզելու նպատակով,
3) կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը: 15. Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթականզարգացմանբնութագիր:
16. Միավորային գնահատումը հանրակրթական ուսումնական հաստատությունում իրա- կանացվում է սկսած երկրորդ դասարանից:
17. Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները.
1) բանավոր հարցում,
2) գործնական աշխատանք,
3) թեմատիկ գրավոր աշխատանք,
4) կիսամյակային ամփոփիչ աշխատանք:
18. Բանավոր կամ գրավոր հարցումները և գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում դրանց կատարման համար գնահատվողից

ակնկալվող պատրաստվածությունն ըստ առարկայական չափորոշչի պահանջների: Գործնական աշխատանքի դեպքում հաշվի են առնվում նաև աշխատանքի կատարման, վերլուծության և ամփոփման համար պահանջվող կարողությունն ու հմտությունը:
19. Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի:

13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

1․Գիտելիքը կառուցվում է վաղ մանկությունից և ուղեկցում է երեխայի զարգացման գործընթացին ՝ ազդելով նրա վարքի և խնդիրները լուծելու ունակության վրա: Գիտելիքը նուր նյութի, տեղեկատվության յուրացումն է սովորողի կողմից։

2․Ստացած գիտելիքը գործնականում կիրառելը, արդյունքների հասնելը և գրանցելը հմտություն է։

3․Սեփական կարծիքը ազատ արտահայտելը ևհիմնավորելը դիրքորոշում է։

4․Արժեքային բաղադրիչը առարկայի օգուտն ու կարևորությունն է, որով սովորողը ձևավորում է հասարակական պահվածք։ Արտահայտում է սովորողի վերաբերմունքի, վարքի միջոցով։ Այն ձևավորում է անձ և քաղաքացի։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Ես լինելով դասվար, շատ եմ կարևորում դեռ վաղ տարիքից անհատի մոտ արժեքային բաղադրիչների ու դիրքորոշումների ձևավորումը։ Հասարակության մեջ ունենա իր անհատականությունը, և եթե բացակայի արժեքային բաղադրիչը ընդհանուր խմբում սոցիալիզացվելը շատ բարդ կլինի։ Ես կարևորում եմ սովորողի անհատական կարծիքն ու դիրքորոշումը որևէ գործողության ժամանակ։

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Ինձ համար նորությունն այն էր, որ գնահատման 10 միավորային սանդղակում որևէ թիվ անբավարար գնահատական չէ։ Յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մկարդակ։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

  • տարածության մեջ ճիշտ կողմնորոշվում է՞
  • կարողանում է ազատ արտահայտել և հիմնավորել սեփական կարծիքը
  • ունի վերլուծական միտք

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները հետևյալներն են՝

Անվանումը (վերնագիրը)`

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 

Մասնակիցներ՝

Իրականացման ժամանակահատվածը՝

Իրականացման վայրը

Նպատակը ՝

Խնդիրները `

Ընթացքը

Բովանդակությունը

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`

Անհրաժեշտ գործիքները՝

Կիրառվող մեթոդները՝

Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել) 
  • երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ 
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…) 

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Նշել նախագծի  ուսումնա-հասարակական բաղադրիչը (եթե կա)

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Նախագծի արդյունքն ինձ համար այն է, երբ բոլոր սովորողներին հետաքրքրել է նախագիծը, բոլորը սիրով մասնակցում են նախագծի ընթացքին և յուրաքանչյուրն իր սահմանում գրանցում է հաջողություններ։ Նախագիծն ունենալով զարգացումներ դառնում է համադպրոցական։

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ)
  • ուսումնական  հաստատությունը
  • դասարանը

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

  • ունի արխիվ
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

Բլոգի բովանդակությունը

  1. Ճամփորդություններ
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ
  3. Ընտրությամբ գործունեությունը
  4. Լրացուցիչ կրթությունը
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ)

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր