Դասընթացի անվանումը՝ Տարիքային հոգեբանություն
Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ
Մասնակիցներ՝ Երրորդ խումբ
Սկիզբը՝ 26.09.2022
Ավարտը՝30.09.2022
Ժամը՝ 15:00
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիր, 2-5
Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝ այստեղ
Էլ.հասցե՝ a-babayan@mskh.am
Հետազոտական աշխատանքի թեմաներ՝
Աշխատակարգ
Թեմա 1 Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում
Աշխատանքի ընթացքը՝
Ծանոթացում մասնակիցների հետ
Տարիքային հոգեբանության, տարիքային բաժանումների շուրջ քննարկումներ
Խմբային աշխատանք, որի արդյունքում կձևավորվեն փոքրիկ խմբեր և կփորձեն դուրս բերել կրտսեր, միջին և ավագ դպրոցականներին բնորոշ տարիքային հատկանիշներ, առանձնահատկույուններ, կհամեմատենք դրանք
Ըստ տարիքային փուլերի կկազմենք հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ
Քննարկումից հետո կամփոփենք
Կրտսեր դպրոցական տարիք (1-4-րդ դասարաններ)
Հաճախ 6-7 տարեկանում երեխաները լինում են անուշադիր, ցրված, հեշտ շեղվող: Այս տաիքում ուշադրությունը թույլ է կազմավորված, փոքր ծավալ ունի, վատ է բաշխվում, անկայուն է, որն էլ մեծապես բացատրվում է ուշադրության գործընթացը սպասարկող նեյրոֆիզիոլոգիկան մեխանիզմների ոչ բավարար հասունությամբ: Կրտսեր դպրոցական տարիքի ամբողջ ընթացքում ուշադրության զարգացման մեջ տեղի են ունենում կարևոր փոփոխություններ, ինտենսիվ կերպով զարգանում են նրա բոլոր հատկությունները՝ կտրուկ աճում է ուշադրության ծավալը, բարձրանում է կայունությունը, զարգանում է բաշխման և տեղափոխելիության կարողությունները: Մոտավորապես 9-10 տարեկանում երեխաներն ունակ են բավականին երկար պահել և կատարել հանձնարարված կամային գործողությունների շարքը: Ուշադրության տարբեր հատկություններ զարգացնելով՝ հնարավոր է բարձրացնել սովորողների առաջադիմությունը, պարզապես հատկությունները տարբեր կերպ են զարգանում: Օրինակ ուշադրության ծավալը անհատական է, մինչ բաշխումն ու կայունությունը կարիք ունեն զարգացման: Երեխաների ուշադրության կենտրոնացման գործում մեծ դեր է խաղում նաև ուսուցչի խոսքի և աշխատանքի տեմպը: Չափից դուրս արագ և դանդաղ տեմպը շեղում է երեխաների ուշադրությունը:
Միջին դպրոցական տարիք (11-15 տարեկաններ)
Այս շրջանում շարունակվում է մարմնի կշռի և հասակի արագ աճ։ Տղաների հասակը 1 տարում ավելանում է 4,5 – 7 սմ երբեմն նաև 8 – 10 սմ, իսկ աղջիկներինը՝ 3 – 6 սմ։ Դեռահասության շրջանում ֆիզիկական – բնախոսական զարգացումն ավելի բուռն ու հակասական ընթացք է ունենում։ Իզուր չէ, որ այս հասակն անվանում են կրիտիկական, հուզումնալից և այլն։
Դեռահասության շրջանում է սկսվում սեռային հասունացումը 11 – 12, ոմանց մոտ էլ 12 – 13 տարեկանից։ Աղջիկների հասունացումը 2 – 3 տարով առաջ է ընկնում տղաների համեմատությամբ։
11 – 13 տարեկան հասակ, վաղ դեռահասություն։
14 – 16 տարեկան հասակ, ավագ դեռահասության շրջան։
Ավագ դպրոցական տարիք(15-17 տարեկաններ)
Դասավանդման նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը որոշվում է դրդապատճառների բնույթով: Առաջին տեղում սովորողների կյանքի պլանների, ապագայի մտադրությունների, աշխարհայացքի ու ինքնորոշման հետ կապված դրդապատճառներն են։ Իրենց կառուցվածքով ավագ դպրոցականների մոտիվները բնութագրվում են անհատի համար արժեքավոր առաջատար մոտիվների առկայությամբ։ Ավագ դպրոցի աշակերտները մատնանշում են այնպիսի դրդապատճառներ, ինչպիսիք են դպրոցն ավարտելու մերձությունը և կյանքի ուղու ընտրությունը, հետագա կրթությունը կամ իրենց ընտրած մասնագիտությամբ աշխատելը, մտավոր կարողությունների զարգացման հետ կապված իրենց կարողությունները ցուցադրելու անհրաժեշտությունը: Ավելի ու ավելի է, որ ավագ դպրոցականը սկսում է առաջնորդվել գիտակցաբար դրված նպատակով, ցանկություն է առաջանում խորացնել գիտելիքները որոշակի ոլորտում, առաջանում է ինքնակրթության ցանկություն:
Աշխատանք աղյուսակով՝
Թեմա 2 Ուսումնական հետաքրքրություններ
Նախորդ օրվա նյութի քննարկում, հարց ու պատասխան
Անդրադարձ ովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկություններին կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում
Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով
Աշխատանքի արդյունքների քննարկում
Ուսումնական հետաքրքրություններ
Ուսումնառությունն առանց ուսուցման նյութը ընթերցել և վերլուծել
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները կրտսեր դպրոցում
- խաղ
- ուշադրությւոն
- հիշողություն
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում
- գիտելիքի կրկնություն
- գիտելիքի ամրապնդում
- կիրառելիություն
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում
- ինքնուսուցման կարողություն
- ինքնուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսներ
- կիրառելիություն
Թեմա 3 Ուսումնառության ոճեր
Նախորդ օրվա նյութի քննարկում, ամփոփում
Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում
Ընտրել որևէ թեմա և կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները, ապա կիրառել դասարանում, ներկայացնել արդյունքները
Արդյունքներն ամփոփել բլոգում
Համաձայն VARK (որոշ գրականությունում հնարավոր է հանդիպել նաև VAK տարբերակին) մոդեըի ուսուցման ոճերն են՝
• Տեսողական ուսուցում (Visual)
• Լսողական ուսուցում (Auditory)
• Կարդալ և գրել (Reading and writing)
• Կինեստետիկ ուսուցում (Kinesthetic)
Կինեստետիկ և Տեսողական ոճերը ամենակիրառելի և արդյունավետ տեսակներն են կրտսեր դպրոցում, քանի որ սովորողների հիմնական մասը նյութը ընկալում է տեսնելու և շոշափելու միջոցով։ Այս տարիների ընթացում, ըստ սովորողների տարիքի փոփոխում եմ ոճերի կրառումը, առաջինում հիմնական ոճերը՝Կինեստետիկ և Տեսողական, սաակայն 2-3-րդ դասարաններում ոճերի կիրառումը ըստ կիրառման առաջնահերթության, փոխվում է․
• Լսողական ուսուցում
• Կարդալ և գրել
Լսողական ոճը հիմնականում օգտակար է 3-րդում։
Այս բոլոր ոճերը հնարավոր է համադրել ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու համար:
Ըստ մարդու տեսակի կարող է կիրառվել, որևէ ոճ։
Թեմա 4 Արդյունավետ կառավարում և հաղորդակցում
Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ
Անդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներին
Խմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ։
արգել սովորողին, անկեղծ զրուցել սովորողի հետ, լսել սովորողի կարծիքը, ընկեր լինել սովորողի հետ:Վերաբերվել սովորողներին որպես անհատի, լինել ընկեր, բայց ունենալ կանոններ, որոնք կոնկրետ իրենց խմբինն է ու պետք է չխախտենք: Դասարանում հավասար ուշադրություն տրամադրել սովորողներին:Եթե սովորողը տեսնում է, որ ուսուցիչը իրեն սիրում է, ինքը պարտավորվում է հարգել ուսուցչին:Սեփական օրինակով երեխաներին սովորեցնել ընկերություն անել:Եթե իրենք տեսնում են, որ դու ընկեր ես, ինքն էլ է ջանում ընկերանալ: Աջակցող, կարեկցող հարաբերություններ:
Առանձնացնենք հետևյալ կետերը՝
1.Անկեղծություն սվորողի հետ շփման ընթացքում
2. Արդարություն սովորողների միջև
3. Վստահություն ուսուցչի անձի նկատմամբ
5.Ընկերություն սովորողի և ուսուցչի միջև
6.Աջակցություն, հոգատարություն սովորողին
7.Անձի արժևորում
Ընթերցանության հավելյալ նյութեր՝
Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ
Կոնֆլիկտները ուսումնական գործընթացում
Հավելյալ նյութեր՝
Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:
Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը
Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան
Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ