Рубрика: 2022–2023 ուս․տարի նախագծեր

Խաղողի ծեսը Ագարակ գյուղում

«Խաղողածես» նախագծերի շրջանակներում հոկտեմբերի 25-ին արշավում ենք դեպի Արագածոտնի մարզ գ․Ագարակ

Մեկնում` հոկտեմբերի 25–ինժամը՝ 10։30 Հյուսիսային դպրոց-պարտեզից

Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Սուսաննա պետրոսյան

Երաժիշտ՝ Արմենուհի Թամոյան

Նպատակը և խնդիրները՝

  • Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի, չամիչ
  • խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:

Նախապատրաստական փուլ.

  • ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույները,
  • ռադիոնյութի ստեղծում,
  • երգերի ուսուցում

Նախագծի ընթացքը՝ Առավոտյան 10։30 Հյուսիսային դպրոց պարտեզից կուղևորվենք դեպի Արագածոտնի մարզ գ․Ագարակ։ Գյուղի բնակիչ պարոն Համլետը սովորղներին կներկայացնի այգին, կծանոթացնի խաղողի տեսակներին։ Սովորողները ծիսական երգ–պարով կիրականացնենք բերքահավաք։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ալկոգել
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ/դպրոցից/
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ/ դպրոցից/
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Կողմնացույց

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Ճամփորդական երգացանկ՝

Ազգային խաղեր՝

  • Զորի, զորի
  • Երկեն Հովհաննես

Ամփոփումը՝ այստեղ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s