
Օրը՝ 20.10.2022
Ժամը՝ 11.00-12.00
Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան
Տեխնոլոգ՝ Տաթև Աթոյան
Հագուստը՝ 5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներով
Նպատակը` կենցաղային թափոնները՝ (ստվերաթղթեր, պլաստիկե ձողեր, հավկիթի տուփեր, խցաններ, հյութի ձողիկներ) վերամշակել ունենալ հետաքրքիր ինքնաշեն խաղեր։ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները
Խնդիրներ՝
- թափոնների հավաքում, օգտագործում
- ստեղծագործական մտքի զարգացում
- նոր հմտությունների և կարողությունների ձեռք բերում
Աշխատանքի ընթացքը՝ շաբաթվա ընթացքում թե՛ տանը, թե՛ դպրոցում կառանձնացնենք այն թափոնները որոնք առավել շատ ենք օգտագործում և թափում։ Հավաքված թափոնները կտեսակավորենք և կստեղծենք խաղեր, որոնք հետագայում կներկայացվեն դասարան ցուցադրությանը։