Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Մասնագիտություն՝ Դասվար
Թեմա՝ Ծեսը ուսումնական նախագիծ
Կատարող ՝ Լիանա Ռոզիկյան
Ղեկավար՝ Նառա Նիկոսյան
Երևան 2022
Բովանդակություն
Ներածություն
Բաժին 1 Տոնացույցային ծեսերի իրականացումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Բաժին 2 Կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսեր, տոներ
Եզրակացություն
Օգտագործվող գրականության ցանկ
Ներածություն
Այսօր մեր հասարակությունը հայտնվել է այն իրավիճակում, երբ իր ազգային գոյությունը շարունակելու երաշխիքներից մեկի՝ ազգային մշակույթի գիտակցված ընկալումը դարձել է առաջնային խնդիր։ Խնդիրները հաղթահարելու կարևորագույն միջոցներից մեկն է՝ ծեսը դարձնել ուսումնական գործընթացի կազմակերպման մի ուղղություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2014 թվականից հեղինակային կրթական ծրագրով և հաստատված ուսումնական օրացույցով իրականցվում է ծեսով ուսուցում։ «Ծեսը ուսումնական գործընթացի արդյունավետ միջոց» շուրջտարյա նախագծի շրջանակում կրթահամալիրում իրականացվում է թե՛ տոնացույցային, թե՛ կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, հեղինակային մանկավարժների կողմից ստեղծված բազմաթիվ ծեսեր։
Ծեսով ուսուցումը իրականացվում և նախագծերը կազմվում են ըստ՝
- Կրթահամալիրի ուսումնական օրացույցի
- ՀՀ տոնածիսական օրացույց՝ եկեղեցական, ժողովրդական տոների
- Կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսերի, տոների շրջանակում։
Հետազոտության արդիականությունը
Հետազոտության արդիականությունըպայմանավորված է ծեսերի կարևորության ընդգծմամբ, որը խթանում է սովորողների մոտ ազգային մշակույթի յուրացումը, պահպանումը, տարածումը և ճաշակի ձևավորումը։
Հետազոտության նպատակը
Читать далее ««Ծեսը ուսումնական նախագիծ» հետազոտական աշխատանք»