
Նախագծի ժամանակահատվածը՝ Նոյեմբեր
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ընտանեկան դպրոցներ
Նպատակը՝
Սովորողներին, նրանց ընտանեկան դպրոցներին ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մասնակիցը դարձնել կրթահամալիրյան ծեսերին, նպաստել դրանց տարածմանը։
Խնդիրները՝
- բանավոր խոսքի զարգացում
- անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
- հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում (ծիսական գործառույթների ուսումնասիրություն)
- ստեղծագործական երևակայության զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
Գործունեություններ՝
Փայտյա խաղերի ստեղծում․ համագործակցութոյւն Գնել Հարությունյանի հետ
Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը», «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»։
․Կավով, պլաստիլինով ծեփում ենք մեր սեբաստացի ընկերներին։
․Պատումներ՝
- «Ես սեբաստացի եմ»,
- «Իմ դպրոցը»,
- «Իմ սեբաստացի ընտանիքը»,
- «Սեբաստացի ընկերներ»,
- «Սեբաստացի ուսուցիչներ» վերնագրերով